Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


«Իր առաջին զենքը ձեռք բերելու համար քաղաքացին պետք է տեսական և գործնական քննություններ հանձնի, սակայն չեն գործում ռազմամարզական կազմակերպությունները»

SOCIETY

Եթե ուզում ես առաջին անգամ զենք ձեռք բերել, պետք է տեսական և գործնական քննություններ հանձնես ռազմամարզական կազմակերպություններում: Այս մասին ասում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխված տարբերակը, որն ընդունվել է այս տարի: Սակայն չկան այդ ռազմամարզական կազմակերպությունները, քանի որ ՊՆ-ն ԱԺ-ից հետ է կանչել կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը, խոստանալով այն լրամշակել և վերադարձնել այն օրենսդիր մարմին, սակայն նախագծի հետքն էլ ԱԺ օրակարգում չկա: Որպես հետևանք՝ մի ամբողջ ոլորտ հայտնվել է անելանելի իրավիճակում: Խնդրի վերաբերյալ հրավիրված ասուլիսում «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանն ընդգծում է՝ նոր օրենքն ուժի մեջ է մտել, սակայն լիովին չի կիրառվում: «Զուգահեռ պետք է ընդունվեին նաև օրենսդրական այլ ակտեր, դրանցով հնարավորություն կստեղծվեր, որպեսզի այս օրենքը լիարժեք գործի: Օրինակ՝ եթե մարդը պետք է իր առաջին զենքը ձեռք բերի, նոր օրենքով նա պետք է քննություն հանձնի ռազմամարզական կազմակերպություններում, որոշակի դասընթացների մասնակցի զենքի տիրապետման համար, հանձնի քննություն և նոր իրավունք ստանա այն ձեռք բերելու: Սա միանշանակ առաջընթաց է, որովհետև զենք կրող քաղաքացիները լինելու են ավելի կրթված, տիրապետելու են զենքին, հետևաբար զենքի կիրառման դեպքում դժբախտ պատահարների թիվն է նվազելու: Սակայն այստեղ մեծ խնդիր է առաջացել, հաջորդը պետք է ընդունվեր «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը: Սակայն այն չի ընդունվել, այն մշակվել էր մեր միավորման անդամների կողմից, ինչպես նաև որոշ պատգամավորներ էին մասնակցել օրենքի մշակմանը: Փաստացի մեկ ամիս է, ինչ ՀՀ քաղաքացին զրկվել է զենք ձեռք բերելու իրավունքից»,-նշում է Ղազարյանը: Ընդգծում է՝ այս օրենքը ներառվել է ԱԺ օրակարգում, սակայն գործադիրը այն հետ է «կանչել»: Ստացվում է, որ ոլորտը պարալիզացվել է, հայտնի չեն պատճառները, քաղաքացին, որը ցանկանում է օրենքով իր առաջին զենքը ձեռք բերել, չի կարողանում դա անել: 

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանն ասում է, որ այս օրենքի չկիրառությունը մի քանի կողմերի է վնասում. «Առաջին՝ մեր բնակչությունը չի կարող զինվել: Երկրորդ՝ Որսորդմիությունները և Ռազմամարզական կառույցների գործունեությունը անիմաստ է դառնում առանց նոր զենք գնող հայի: Մյուս կողմը խանութներն են: Ընդ որում՝ այս բոլոր կողմերը գրեթե լուռ են»: Նրա խոսքով՝ իշխանությունն իրենց 1,5 տարի է, ինչ այս օրենքով տանում-բերում է, բայց չեն կարողանում նորմալ արդյունք ստանալ: Օրենքը շատ վաղուց է ընդունվում ու շատ դանդաղ: ««Զենքի մասին» օրենքը Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ընդամենը մեկ սյունն է: Դա պետք է լինի, որ կարողանանք այդ մեծ համակարգը կառուցել: Կան էլի խնդիրներ, այսօր մեր երկրում չկա լրիվ օրինական հրաձգարան, երբ դիմեցինք մեր հրաձգարանն օրինականացնելու համար, մեզ ասացին՝ որակավորված հրահանգիչ չունեք: Մեր շարքերում են բանտի աշխատողների, դատախազների, պարեկ-ոստիկանների ու ԱԻՆ-ի մարզիչներ: Բացի դա, ունենք նաև միջազգային որակավորում ունեցող մարզիչներ: Բայց նրանք չեն համարվում օրենքի մեջ նշված լիցենզավորված մարզիչները, քանի որ քննություն պետք է հանձնեն, բայց այդ քննություն հանձնելու տեղը չկա: Ստացվում է, որ մնացինք գորշ գոտում, երբ մի օր, պարզ լեզվով ասած, դուրները չգանք, կասեն՝ ստոպ մեր գործունեությանը, մինչդեռ երկու տարի է, ինչ խնդրում ենք երկրում մաքսիմալ օրինական մեկ հրաձգարան ունենալ, խառտառակություն է, որ Հայաստանի նման երկրում չունենք հրաձգարան»:

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ, իրավաբան և ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը հավելում է՝ խնդիրը չլուծելու դեպքում իրենց իրավունք կվերապահեն օրենքով թույլատրված բոլոր միջոցներով և գործողություններով իրագործել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

««Ռազմամարզական կազմակերպությունները» իրենք են խնդրում, որ իրենց վերահսկողության տակ վերցնեն: Մեր միավորման հետ համագործակցող կամ կազմում գտնվող կազմակերպություններին ճանաչում ենք, բայց տեղյակ չենք այլ ռազմամարզական կազմակերպություններից: Սա ինստիտուցիոնալ ու անվտանգային խնդիր է: Զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության խնդիրն է լուծվում, որը հատուկ է ժողովրդավարական պետություններին: Պաշտպանության նախարարությունը «Ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը հետ կանչեց փոփոխությունների և մայիսի 15-ին կրկին ԱԺ բերելու համար, սակայն չբերեց: Որևէ հիմնավորում չկա, կարծում եմ՝ ՊՆ-ն իրական ժողովրդավարական լծակներ չի ուզում հանձն առնել և հասարակական վերահսկողությունից վախ եմ տեսնում, ենթադրեք, թե ինչու: Մինչդեռ սա Սահմանադրության, ժողովրդավարական պետություն կառուցելու պահանջ է: Այս օրենքով ռազմամարզական կազմակերպությունները դուրս են գալիս ֆիդայական շարժումների տրամաբանությունից, դառնում են ռազմակրթարաններ, լուծում ենք կրթական հարց: Հարց ՊՆ-ին՝ ինչո՞ւ այս օրենքի նախագիծը չի բերվում ԱԺ, ի՞նչ մտավախություններ ունեն»:

Հ. Գ. - Երեկ ասուլիսին զուգահեռ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ այս օրենքի հեղինակը, սոցցանցային իր էջում գրառում կատարեց՝ ընդունելով օրենքում առկա բացթողումը: «Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով: Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը»,-գրել էր նա որ այսօր կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանարության կարգավորման մասին» օրենքում. «Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով, որպեսզի օրենքը կարողանանք, ի վերջո, աշխատացնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը»:

Լուսինե Առաքելյան

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'