Ադրբեջանը խոչընդոտում է Սպիտակ բանակի աշխատանքը. Հայաստանի ու Սփյուռքի բժիշկները դիմել են ԱՀԿ նախագահին
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ բանակի ներկայացուցիչները համատեղ հաղորդագրություն են պատրաստել՝ ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին, որտեղ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը և կոչ արել միջամտել հումանիտար աղետը կանխելու համար, քանի որ բժիշկներն իրենց մասնագիտական պարտքը կատարելիս մեծ խոչընդոտների են հանդիպում:
Հայաստանից և Սփյուռքից 2.500 բժիշկ կդիմի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու ՄԱԿ-ին կից այլ կառույցներին՝ Արցախում առողջապահական աղետի դեմն առնելու հարցով: Ադրբեջանը խոչընդոտում է Հիպոկրատի երդվյալների աշխատանքը:
«Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո Երևանում կայացել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը, որի գլխավոր նպատակը Հայաստան-Արցախ-Սփյուռք բժշկական կապերի ամրապնդումն է: Ի սկզբանե միջոցառումն իր աշխատանքները պետք է սկսեր Արցախից, բայց ադրբեջանական շրջափակումն այն անհնարին է դարձրել: Արցախցի բժիշկները ստիպված են եղել մասնակցել առցանց եղանակով:
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանն ասել է, որ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող առաջատար բժիշկների ութհոգանոց մի խումբ հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ և մտահոգություն հայտնել Արցախի 120.000 հայրենակիցների ճակատագրի համար, խնդել, որ Վաշինգտոնը ապահովի նրանց անվտանգությունը:
Ավելին՝ այստեղ




















































