Առաջին անգամ մենք հրապարակավ հայտարարեցինք, որ Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները. Վլադիմիր Ավատկով
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական կողմը խախտել է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը, և ռուսական կողմը, տեւական ժամանակի ընթացքում առաջին անգամ, հրապարակայնորեն հայտարարում է այդ մասին: Alpha News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների ինստիտուտի Միջին և հետխորհրդային արևելքի ամբիոնի վարիչ, ՌԴ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Վլադիմիր Ավատկովը՝ անդրադառնալով «ազովցիներին»՝ Ուկրաինային արտահանձնելու Թուրքիայի քայլի հնարավոր ազդեցությանը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Իհարկե, դա այնքան էլ ընդունելի չէ միջպետական համագործակցության տեսանկյունից, հատկապես, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները տարիների ընթացքում նորմալ փոխգործակցություն են զարգացրել։ Մեզ թվում էր, թե սովորել ենք հասկանալ միմյանց, լսել միմյանց մտահոգությունները։
Առաջնորդների մակարդակով այս լավ հարաբերությունները հնարավորություն տվեցին լուծել շատ մեծ խնդիրներ, որոնք նախկինում կային»,- ասել է նա։
Ավատկովի խոսքով, սակայն, դա չի բացառել այն դժվարությունները, որոնք եղել են մի շարք տարածաշրջաններում երկու երկրների միջեւ, որոնցում բախվել են ռուս-թուրքական հարաբերությունները։
Ավելին՝ այստեղ




















































