Արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է. ԶՊՄԿ-ն աշխարհի առաջատարների մակարդակին հասնելու հավակնություններ ունի
INTERVIEW 
												Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների վրա, ի՞նչ հնարավորություններ է տվել:
-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջատար դիրքեր ունենալ: 2022-ի մայիսից ի վեր, ինչ ստանձնեցիք կոմբինատի ղեկավարումը, պետբյուջե վճարած հարկերը կտրուկ աճեցին, 2022-ին ռեկորդային մուտքեր գրանցվեցին, չորրորդ եռամսյակի արդյունքում՝ 143 մլրդ 933 մլն 308 հազար դրամ: Սակայն 2023-ի առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը նվազեց, թեև կոմբինատը երկրորդ խոշոր հարկատուն է՝ պետբյուջե վճարած ընդհանուր 15 մլրդ 487 մլն 727 հազար դրամ հարկերով, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատի վճարած հարկերը գրեթե կրկնակի ավելի շատ էին, ինչո՞վ կբացատրեք նվազումը, ի՞նչ գործոններ են նպաստել դրան:
-Հանքարդյունաբերությունը ցիկլային բիզնես է, և 3 ամսվա արդյունքներով եզրակացություններ անելն անշնորհակալ գործ է։ Թեև, եթե վերլուծենք առաջին եռամսյակը, կտեսնենք, որ անցյալ տարի առաջին 3 ամիսների համար վճարած հարկերի գրեթե կեսը նախորդ տարիների պարտքերն էին: Բացի այդ, ռոյալթիի հարկման համակարգում փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ ընդհակառակը՝ այս տարվա առաջին եռամսյակում 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացրել ենք հիմնական հարկերի վճարումները, ռոյալթիները կրկնապատկվել են, կատարվել են շահութահարկի համանման վճարումներ, եկամտային հարկը և սոցիալական վճարն աճել են համապատասխանաբար 9 և 22 տոկոսով, 54 տոկոսով աճել են այլ հարկերն ու տուրքերը: Այնպես որ, առաջին երեք ամիսների արդյունքներով մեր թիմը լավ արդյունք է ցույց տվել, դրա արդյունքում երկրի բյուջե են մուտքագրվել զգալի հարկեր։ Ընդ որում, դա տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ դրամի փոխարժեքը զգալի աճ է գրանցել, և դա խիստ բացասաբար է անդրադարձել ոլորտի վրա։

-Պարոն Խուդոլի, մետաղների միջազգային գների անկայուն վիճակն ու դոլարի փոխարժեքի տատանումներն ի՞նչ ազդեցություն են ունենում ընկերության շահույթի վրա: Ինչպե՞ս եք օգտագործում ստեղծված հնարավորությունները և հակառակը՝գների անկման դեպքում ինչպե՞ս եք կոմպենսացնում վնասը: Այս պահին միջազգային գների առումով ի՞նչ իրավիճակ է, և ընկերությունն այս համատեքստում ի՞նչ վիճակում է:
-Ինչպես արդեն ասացի՝ հանքարդյունաբերությունը ցիկլային բիզնես է, ու հակառակ տարածված կարծիքի` այն հեռու է «հեշտ փողից», իսկ շահութաբերությունը հեռու է միշտ երաշխավորված լինելուց: Լինում են համաշխարհային գների անկման տարիներ, և հանքարդյունաբերությունը պետք է ձգի իր «գոտիները»՝ սպասելով գների կայունացմանը: Փոխարժեքի տատանումները, գնաճը, էապես ազդում են շահույթի վրա։ Որոշ դեպքերում կոմպենսացնելն անհնար է, բայց ընդհանուր առմամբ, կոմպենսացման միակ միջոցը հնարավորինս արդյունավետ աշխատանքն է, ավելորդ ծախսերի նվազեցումը և ընկերությունում բոլոր կառույցների աշխատանքի օպտիմալացումը:
- Հանքարդյունաբերական ընկերությունները, հաճախ «ավելորդ ծախսեր» ասելով, առաջին հերթին նկատի են ունենում բնապահպանական և սոցիալական գործունեության ծախսերը։ Դուք նախատեսու՞մ եք կրճատել նման ծախսերը։
-Բնապահպանական և սոցիալական ծախսերը երբեք ավելորդ չեն լինում, եթե դրանք ճիշտ ծրագրված են և նպատակաուղղված օրենքի առաջ ընկերության պարտավորությունների և հասարակության առջև պատասխանատու ընկերության պարտավորությունների կատարմանը: Այնպես որ, դրանք այն ոլորտներն են, որտեղ ծրագրվածը ցանկացած պարագայում պետք է իրագործվի։ Այլ բան է, որ երբ արդյունաբերությունը գերծանրաբեռնված է հարկերով, կամ առկա են քաղաքական կամ շուկայական բնույթի ծայրահեղ անբարենպաստ արտաքին գործոններ, որոնք, հակառակ ցանկության, զգալիորեն նվազեցնում են սոցիալական նախագծերի ընդլայնման հնարավորությունները:
-Արդեն շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը կոմբինատի համասեփականատեր է: Այս փաստն ինչպե՞ս է անդրադարձել կոմբինատի գործունեության վրա, ի՞նչ հնարավորություններ է տվել այս ընթացքում:
-Պետության և նման մեծության ձեռնարկության արդյունավետ համագործակցությունը ցանկացած երկրում միշտ հնարավորություն է տալիս երկրին առաջին հերթին հնարավորինս արդյունավետ օգտվելու իր ռեսուրսներից։ Կարծում եմ, որ արդեն իսկ ունենք ձեռնարկության արտադրողականության բարձրացման շոշափելի արդյունքներ։ Կառավարությունն անմիջականորեն ներգրավված չէ ձեռնարկության գործառնական կառավարմանը, այս առումով չունենք աշխատանքի հատուկ ռեժիմ։ Կոմբինատի բոլոր ռազմավարական ծրագրերը կառավարության հետ մեր համատեղ գործունեության արդյունքն են։ Մնացած բոլոր առումներով մեզ համար գործում են նույն պահանջները, ինչ ոլորտի բոլոր ձեռնարկությունների համար՝ վերահսկել առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ի շահ ժողովրդի և երկրի:

-Ձեր գնահատմամբ՝ կոմբինատը և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության աճի մեջ ի՞նչ դերակատարում են ունենում:
-Այսօր ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության համար նոր հնարավորություններ են բացվում: Էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցումը, տրանսպորտի էլեկտրաֆիկացիան պահանջում են 3, 4, որոշ դեպքերում նույնիսկ տասնյակ անգամ ավելի շատ մետաղներ, քան նախկինում՝ էներգետիկայի և մեքենաշինության համար։ Սա նշանակում է, որ հանքարդյունաբերության ներուժ ունեցող բոլոր երկրների համար ի հայտ են գալիս նոր հնարավորություններ՝ ընդլայնելու հանքարդյունաբերության ոլորտը, ներգրավելու նոր ներդրումներ, դեպի նոր շուկաներ մուտքի հնարավորություն ստանալու և դրանով իսկ ապահովելու շոշափելի տնտեսական արդյունքներ: Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար սա հնարավորությունների ժամանակաշրջան է։ Եվ այս համատեքստում ԶՊՄԿ-ն, որն այժմ հանդիսանում է երկրի տնտեսության լոկոմոտիվը, կարող է առաջատար լինել ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական վերափոխման և արդիականացման գործում, այլ նաև անուղղակիորեն ազդեցություն ունենալ տնտեսության այլ հարակից՝ շինարարության, տրանսպորտի, մետաղագործության և այլ ոլորտների վրա:
-ԶՊՄԿ-ն ի՞նչ ծրագրեր ու անելիքներ ունի առաջիկայում: Նախկինում նոր պոչամբարի անհրաժեշտության մասին հայտարարույթուն էր արվել, այսօր վերագնահատվե՞լ է այդ հայտարարությունը, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ընտրվե՞լ է արդյոք հնարավոր նոր պոչամբարի վայրը:
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարումը ստանձնելու հենց սկզբից՝ 2021 թվականից սկսել է մշակել ընկերության զարգացման ռազմավարություն։ Պոչամբարի հետ կապված ռազմավարությունը համարում ենք ձեռնարկության ընդհանուր զարգացման ռազմավարության կարևոր մաս։ Դիտարկվում են զարգացման մի շարք սցենարներ, այդ թվում՝ պոչամբարի հետ կապված: Եվ ընդհանուր ռազմավարությունից առանձնացված խոստումներ չտալու համար կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր որոշումների կենտրոնում կլինի կոմբինատի օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, մեր համայնքների անվտանգությունը և մեր կոմբինատի բոլոր հանգույցների՝ միջազգային լավագույն բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը:
-Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կոմբինատը՝ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու և համաշխարհային բնապահպանական, սոցիալական և կառավարման չափանիշներին համապատասխանելու համար:
-Մենք ձգտում ենք համաշխարհային շուկայում լինել ոչ միայն մրցունակ, այլ նաև առաջատար՝ հաշվի առնելով, որ այսօր ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն արտադրող 10 առաջատարներից մեկն է։ Սրան զուգահեռ իրականացվում են կոմբինատի արդիականացմանն ուղղված առավելագույն ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումների առնչությամբ: Այսօր անհնար է պատկերացնել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն առանց դրա։ Մենք մեծ հավակնություններ ունենք՝ աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին հասնելու համար։ Եվ այս հավակնությունները ենթադրում են մեր կայուն զարգացման թիմի ամենօրյա աշխատանքը: Այժմ, օրինակ, աշխատանքներ են տարվում ընկերության գործունեության ածխածնային հետքի հաշվետվության վրա՝ համաձայն TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խումբ) հաշվետվության միջազգային չափանիշների: Մեզնից դա դեռ ոչ ոք դա չի պահանջել, բայց մենք ցանկանում ենք լինել նախաձեռնող, առաջատար ոչ միայն արտադրության, այլ նաև կայուն զարգացման մեջ։
-Նախատեսվում էր նաև Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, աշխատանքներն այս պահին ի՞նչ փուլում են, նախագիծը ե՞րբ պատրաստ կլինի: Հայտնի՞ է արդեն վերջնական, թե որտեղ այն կկառուցվի և ի՞նչ հնարավորություններ կտա:
-Ներկայումս երկու խոշոր միջազգային ընկերություններ մեզ համար մշակում են ձուլարան կառուցելու նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում։ Այս տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ մանրամասն կներկայացվեն տեխնոլոգիական մոտեցումների և ձուլարանի կառուցման ու շահագործման բոլոր ասպեկտները:
-Գիտենք նաև, որ ադրբեջանական զինուժի հերթական թիրախավորումից հետո Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքներն անվտանգային նկատառումներով դադարեցվել են, այս պահին այն չի շահագործվում: Ի՞նչ է լինելու հանքի ճակատագիրը, ե՞րբ նորից այն կարող է շահագործվել:
- Այս հարցում մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ։
Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



