Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել․ Բեգլարյանը՝ Արցախում գազամատակարարման անջատման մասին

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Արցախում գազամատակարարման վերականգնման ու անջատման հետ կապված արցախյան կողմի հետ որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այդ թեմային:

Մի քանի կարևոր դիտարկում Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ.

1.Երեկ (հուլիսի 8-ին) Ադրբեջանը վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ Արցախի իշխանությունների ու «Արցախգազ» ընկերության համար անակնկալ կերպով, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն:

2. Թե այս վերականգնման պատճառները որոնք են, մենք միայն կարող ենք ենթադրել, քանի որ բավարար տեղեկություններ չունենք: Մի բան է հստակ, որ արցախյան կողմի հետ այդ թեմայով որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել:

3. Այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը: Չեմ բացառում նաև այն հանցավոր դիտավորությունը, որ 109-օրյա անընդմեջ դադարից հետո գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ:

4. Հատկապես անորոշության ու անօգնականության զգացողությունների հարուցման նպատակը հաշվի առնելով՝ հարկ է գիտակցել ու մշտապես հոգեբանորեն պատրաստ լինել, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի անակնկալ կերպով վերականգնել ու ընդհատել գազամատակարարումը: Եվ այդպիսի պայմաններում մենք պետք է զերծ մնանք լրացուցիչ ներքին տեղեկատվական-հոգեբանական իրարանցում ստեղծելուց՝ թե՛ վերականգնման և թե՛ ընդհատման դեպքում: Ահա այդ նկատառումից ելնելով ու հաշվի առնելով իրավիճակի անորոշությունը՝ երեկ լիազոր մարմինները չեն շտապել պաշտոնական տեղեկություն հրապարակել վերականգնման մասին:

5. Հունիսի 15-ից ընդհանրապես Արցախ չի մատակարարվում վառելիք, ի թիվս առաջին անհրաժեշտության մնացած ապրանքների, և արդեն լրջագույն խնդիրներ են առաջացել ներքին տեղաշարժի հետ կապված: Հատկապես այդ պատճառով գազամատակարարման վերականգնումը որոշակիորեն կմեղմացներ մարդկանց զրկանքները ներքին տեղաշարժի ու կենցաղի կազմակերպման առումով, բայց գլխավոր հիմնախնդիրը շարունակում է մնալ բուն շրջափակումը:

6. Ամեն դեպքում Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից և կոտրել ազատության մեր ոգին ու կամքը:

7. Արցախի լիակատար պաշարումը, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանումները մարդկության դեմ հանցագործության դրսևորումներ են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը հրատապ ու գործնական միջոցներով պետք է վերացնի այս խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը: Իսկ դրա կատարման պարտադիր ձևերից մեկը մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է, քանի որ հումանիտար աղետը զուտ հետևանքն է մեր ժողովրդի քաղաքական իրավունքների ու ազատությունների բռնաճնշման»,- գրել է նա:

 
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder