Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Բանակցային սեղանի ծուղակը և բանակցողին փոխելու հարցը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ շոշափելի առաջընթաց չգրանցվեց, իսկ հուլիսի 21- ին Բրյուսելում սպասվում է բանակցությունների հաջորդ փուլը՝ ԵՄ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը: Հանդիպումներին զուգահեռ արդեն օրինաչափություն է դարձել այն, որ պարբերաբար խոսվում է հաշտության պայմանագրի մասին, թե այն շատ շուտով կարող է ստորագրվել, նույնիսկ կոնկրետ ժամկետներ են նշվում, բայց համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Օրինակ՝ բանակցություններից հետո ներկայացվող ուղերձներից ելնելով` մի պահ թվում էր, թե մինչև 2022 թվականի վերջը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, սակայն որևէ համաձայնագիր մինչ օրս չի ստորագրվում, չնայած հիմա էլ խոսվում է այն մասին, թե մինչև այս տարվա վերջ կարող է այն տեղի ունենալ։

Այնուամենայնիվ, մի կարևոր իրողություն պետք է արձանագրել, որ մինչ բանակցություններն ընթանում են, հայկական կողմը ժամանակի ընթացքում պարբերաբար ֆիքսում է իր դիրքերի զիջումը, ու այն ներկայացվում է նաև որպես հրապարակային դիրքորոշում: Դժվար չէ հիշել, թե ինչպես էր խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը համոզում, թե միջազգային հանրությունը հորդորում է, որ եթե հայկական կողմն Արցախի հարցում մի փոքր իջեցնի նշաձողը, ապա կարող են Հայաստանի ու Արցախի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Բայց մինչ բանակցություններն ընթացքի մեջ էին, Փաշինյանը ոչ միայն իջեցրեց նշաձողը, այլև ընդհանրապես հրաժարվեց որևէ նշաձողից՝ բացահայտ հետ կանգնելով Արցախի ինքնորոշման իավունքից ու ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս: Չնայած այն հանգամանքին, որ այսօր Արցախում Ադրբեջանի հանցագործ քայլերի արդյունքում խորանում է հումանիտար ճգնաժամը, ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումն արդեն ֆիքսվում է միջազգային հանրության կողմից: Դրա համար էլ միջնորդ երկրի ներկայացուցիչը, տվյալ դեպքում` ՀՀ- ում ԱՄՆ դեսպանը, չի բացառում, որ արցախահայերը կարող են գոյատևել Ադրբեջանի կազմում:

Փաստացի ունենք մի իրավիճակ, որ, բանակցություններին զուգահեռ, Հայաստանը միայն ու միայն զիջում է իր դիրքերը, իսկ այսպես շարունակվելու դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել այն ժամանակ, երբ հայկական կողմն ամեն ինչ զիջած կլինի: Ցավալի է նաև այն, որ ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացի այսպիսի ընթացքը փորձում են ներկայացնել որպես միակ ելք, որն այլընտրանք չունի, և իրենք չեն շեղվելու խաղաղության օրակարգից: Ու հետպատերազմյան շրջանում շատերը, իրենց դժգոհությունը հայտնելով ստեղծված իրավիճակից, բողոքում էին (ու են), թե չեն արվում կոնկրետ այլ առաջարկներ, դրա համար էլ իշխանություններին հաջողվում է իրենց օրակարգն առաջ մղել: Ըստ այդմ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս կոնկրետ առաջարկներ ներկայացրեց: Խոսքը դիվանագետի մասին է, որը տևական ժամանակ ներգրավված է եղել բանակցային գործընթացում ու մանրամասն տեղյակ է բանակցային նուրբ դետալներից:

Բանակցային հարթակում Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության այլընտրանքը, Օսկանյանի գնահատմամբ, միջազգային հանրության հետ լուրջ աշխատանքն է։ Դրանից ելնելով էլ նա առաջարկում է, որ եթե իրեն և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, իրենք ի զորու են 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց այդ ընթացքում Փաշինյանը պետք է լռի, ոչինչ չխոսի:

Այդ դեպքում կարող է հարց ծագել, թե ինչո՞վ է Օսկանյանն այդքան վստահ իր ու մյուս դիվանագետների ուժերի վրա: Իր հայտարարության մեջ նա պարզաբանել է, թե հայկական կողմն ինչպիսի փաստարկներ կարող է ներկայացնել ու պնդել դրանց վրա՝ միջազգային հանրության կողմից սատարում ստանալու համար:

Թերևս նախկին արտգործնախարարը նկատի ունի նաև այն իրողությունը, որ ներկայում բանակցային սեղանին առկա իրավիճակից ավելի վատ պայմաններ դժվար է պատկերացնել, երբ օրակարգում միայն Ադրբեջանի պահանջներն են, իսկ հայկական կողմը փորձում է դրանց այնպիսի փաթեթավորում տալ, որ ընկալելի լինի ժողովրդի համար: Իսկ Փաշինյանն, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, արդեն զրկվել է Արցախի ինքնորոշման շուրջ միջազգային հանրությանը համապատասխան փաստեր ներկայացնելու հնարավորությունից ու բանակցությունները շարունակելու միայն մեկ մոտիվացիա ունի՝ ամեն գնով հասնել խաղաղության պայմանագրի, իսկ ավելի ստույգ` կապիտուլյացիայի կնքմանը:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանն արդեն իրեն բանակցային ծուղակի մեջ է գցել, որից չի կարող դուրս գալ։ Իսկ նոր բանակցող ունենալու առավելությունների մասին շատ է խոսվել։ Թերևս բանակցային սեղանին հայկական կողմից նոր թիմի ներառման արդյունքում Հայաստանն ավելի ճկուն դիրքերից կարող է հանդես գալ՝ դուրս գալով Փաշինյանի ծուղակից:

Այսինքն, քանի դեռ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել (լավ, այս կոնտեքստում ասենք՝ բանակցել), բանակցային գործընթացի ուղղության փոփոխություն կամ իրավիճակի շտկում չպետք է ակնկալել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board