Շփման գծում այսօր Վրաստանի 6 քաղաքացի է ձերբակալվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի շրջակայքում ռուսական ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով Վրաստանի 6 քաղաքացու են ձերբակալել։
Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստում պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՊԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսի Բատիաշվիլին։
Ըստ նրա՝ Վրաստանի 6 քաղաքացու ձերբակալությունն արդեն հաստատվել է, թեժ գիծ է գործարկվել, ներգրավված են միջազգային գործընկերները։
Ի դեպ, Մեդվիրսխևի գյուղը սահմանակից է Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի Ղրոմ գյուղին, որտեղ տեղակայված է ռուսական բազան։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



