Ապակե տարայով խփել էր երիտասարդի գլխին. բաժին տանելիս նրա գրպանից ընկել էր գաղտնի փականով դանակ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել էր 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին է ընկել գաղտնի փականով դանակ: Ժամը 00.45-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 33-ամյա երիտասարդը դիմել է բուժօգնության: Նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



