Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է․ Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։
Ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու հայ ժողովրդի նպատակն ամրապնդվեց 1995 թվականին՝ ՀՀ Սահմանադրության հռչակմամբ։ Եվ այդ նպատակը նաև ամրագրվեց սևով սպիտակի վրա ու դարձավ Մայր օրենքի առանցքային կետերից մեկը։
Որպես իրավական ամուր հենարան՝ մեր Սահմանադրությունն այս տարիների ընթացքում մեզ ուղղորդել է նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է։ Եվ հենց այս բարձր գիտակցումն է առաջնորդում մեզ՝ այդ օրինակը լինելու, հասարակության ընկալումներում դա խորապես դրոշմելու և այդ գիտակցումը բարձր պահելու համար։
Մայր օրենքն ամրագրում է անբեկանելին՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։ Սա է այն հիմնարար ուղենիշը, որով պետք է առաջնորդվի պետությունը, որի շուրջ պետք է ծավալվի յուրաքանչյուրիս գործունեությունը, և որը պետք է դառնա շարժիչ ուժ՝ Հայաստանն իրապես իրավական երկիր դարձնելու համար։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



