Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ քաղաքական պարտիայում կակտիվանա «գրոսմայստերը»

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շրջանում ակնհայտ է դարձել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվությունը, ինչը շատերի համար հիմք է դարձել ենթադրելու, որ «գրոսմայստերը» ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ է պատրաստվում ներկայացնել: 

Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվությունը պետք է դիտարկել երկու հարթության մեջ: Դիցուք՝ երրորդ նախագահը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ, քննարկում Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրողությունները: Բացի այդ, որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ` ակտվորեն մասնակցելով նաև ներկուսակցական կյանքին: 

Երկրորդ հարթությունը դա Սարգսյանի ակտիվությունն է` միտված արտաքին խաղացողների հետ կոմունիկացիայի ձևավորմանը: Քաղաքական պարտիա խաղարկելու համար նրան անհրաժեշտ է միջազգային ակտորների վստահությունը և խոսքը այս դեպքում առաջին հերթին Մոսկվայի մասին է, որը մշապես որոշակի վերապահումով և անվստահությամբ է վերաբերվել Սերժ Սարգսյանին և այժմ վերջինս պետք է փորձի կոտրել սառույցը և շահել Կրեմլի վստահությունը: Այդ նպատակով Սարգսյանը պետք է իր թիմում ավելացնի պռո-ռուսական ուղղվածություն ունեցող խաղացողների թիվը, կամ համագործակցության գտնի թիմից դուրս գտնվող անհատների և ուժերի հետ, որոնք ընդունելի են և ինչն էլ կարևոր է՝ վստահելի են ՌԴ-ի համար: Չմոռանանք նաև Սարգսյանի վերջին հարցազրույցի ժամանակ Մոսկվային ուղղված ռևերանսը: Դիցուք՝ խոսելով պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝ վերոնշյալ պրոցեսները կապեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման, դիվանագիտական դաշտում իշխանությունների դիլետանտության հետ: Լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, Փաշինյանի կողմից դաշնակցի մեջքի հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումը և այդ ամենի արդյունքում՝ անվստահության մթնոլորտի ձևավորումը՝ ահա այն պատճառները որոնք, ըստ Սարգսյանի, հանգեցրին պատերազմի վերսկսմանը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ պատերազմում առաջնային գործոն դարձրին Թուրքիային:  Մյուս կողմից ակնհայտ է, որ Սարգսյանի ակտիվացումը միայն ռուսական ուղղությամբ չէ: Դիցուք՝ վերջին օրերին նա հանդիպումներ է ունեցել ԵԽ բարձրաստիճան , ինչպես նաև Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Երրորդ նախագահը օրեր առաջ հանդիպել էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին:

Կարևոր է նաև նշել, որ Սերժ Սարգսյանի թիմում այսօր կան այնպիսի խաղացողներ, ում հանդեպ հանրության մի ստվար հատվածի մոտ նկատվում է  տրամադրվածության դրական փոփոխություն: Խոսքը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասին է, ում վարկանիշը վերջին շրջանում զգալի աճ է արձանագրել և նրա կալանավորումը կապվում է հենց վերջինիս ակտիվ քաղաքական կեցվածքի, իշխանություններին ուղղված ցավոտ քննադատության և վերը նշված՝ աճող վարկանիշի հետ: Աշոտյանի կալանավորումից անմիջապես հետո հանրային աջակցության  լայն շարժում  ձևավորվեց, անգամ հնչում էին բավական ռեզոնանսային ՝ «Աշոտյան՝ վարչապետ» կոչերը, ինչը խոսում է այն մասին, որ Աշոտյանը դիտարկվում է որպես լուրջ հակակշիռ Նիկոլ Փաշինյանին:  Զգալիորեն ակտիվացել է նաև Էդուարդ Շարմազանովը, ում նաև կարելի է դասել այն նախկին պաշտոնյաների թվին, ով մինչ հեղափոխությունն էլ հարաբերականորեն ընդունելի կերպար էր հանրության համար:

Քաղաքական պարտիայում ակտիվանալու համար Սերժ Սարգսյանը տիրապետում է նաև այդ ակտիվացման կարևոր նախապայման հանդիսացող ռեսուրսներին: Նախ և առաջ պետք է փաստել, որ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն հանդիսանում է կայացած քաղաքական ուժ, ինչը, անշուշտ, լուրջ առավելություն է ապահովում վերջինիս: Հաջորդ կարևոր ռեսուրսը դա մեդիա ռեսուրսն է․ գաղտնիք չէ, որ Հանրապետականը այսօր տիրապետում է մեդիա դաշտի մի ստվար հատվածին, ֆինանսավորում է այն, հետևաբար նաև այս առանցքային ռեսուրսի առումով ՀՀԿ-ն չի ունենա որևէ խնդիր: Բացի այդ, ՀՀԿ  ռեսուրսային բազայի մաս կարելի է համարել մի շարք հայտնի բլոգերների, վերլուծական շրջանակների կողմից ՀՀԿ քաղաքական-գաղափարական օրակարգի լուսաբանումը և առաջ մղումը: Եվ, իհարկե, ոչ պակաս կարևոր ռեսուրս է ՏԻՄ-ը, չպետք է մոռանալ, որ այսօր գործող համայնքապետերի զգալի մասը ՀՀԿ-ականներ են, ովքեր համաձայնել են համագործակցել ՔՊ–ի հետ և շարունակել են պաշտանավարումը: Չի բացառվում, որ հարկ եղած դեպքում Նիկոլ Փաշինյանի համար անչափ անսպասելի կերպով գործի դրվի նաև այս ռեսուրսը:

Թե երբ և ինչպես գրոսմայստերը կակտիվացնի իր քաղաքական պարտիան՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ ուշագրավ կոմբինացիաները սարերի հետևում չեն: Իզուր չէ երրորդ նախագահը հենց իր շուրթերով վերջերս ազդարարել, որ ամեն ինչ կլինի իր ժամանակին...

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall