Աշխարհին պետք է ապացուցենք, որ հայ ժողովուրդը չի համակերպվում այն հանգամանքի հետ, որ Արցախը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Աշխարհին պետք է ապացուցենք, որ հայ ժողովուրդը չի համակերպվում այն հանգամանքի հետ, որ Արցախը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում:
Ստորագրահավաքը որոշակի ինդիկատոր է մեր ժողովրդի վերաբերմունքի. մենք ևս ուզում ենք հասկանալ՝ խոսում ենք ժողովրդի անունի՞ց, թե խոսում ենք մի ժողովրդի անունից, որն Արցախին դավաճանել է: Մենք չենք հավատում, որ մեր ժողովուրդը պատրաստ է հրաժարվել Արցախից, դա նիկոլական դավադիր թեզերից մեկն է:
Կա մի բարոյական գիծ:
Գծի մի կողմում մարդիկ են, ովքեր գտնում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ մյուս կողմում մարդիկ, ովքեր գտնում են, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում:
Միանալով ստորագրահավաքին, դու ցույց ես տալիս քո դիրքորոշումը, թե գծի որ կողմում ես:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



