Ես հասկանում եմ, որ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում է. Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախյան պատերազմից հետո կուսակցություն ստեղծելը, քաղաքական իմ գործունեությունն ավելի լայն թափով վերսկսելը քաղաքական հաշվարկ է՝ այնպիսի փոփոխություններ անել Հայաստանում, որոնք պետք է պաշտպանեն Արցախը։
Արցախյան պատերազմից հետո կուսակցություն ստեղծելը, քաղաքական իմ գործունեությունն ավելի լայն թափով վերսկսելը քաղաքական հաշվարկ է՝ այնպիսի փոփոխություններ անել Հայաստանում, որոնք պետք է պաշտպանեն Արցախը։
Ես հասկանում եմ, որ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում է։
Իսկ այսօրվա իշխանություններով մենք Արցախի հայապատկան լինելը վտանգի տակ ենք դրել։ Հետևաբար խնդիրների լուծումը իշխանափոխությունն է, անվտանգային համակարգի և բանակի հզորացումն է՝ առաջանցիկ տեմպերով և տնտեսության զարգացումն է՝ բովանդակային առումով և ոչ թե նկարած թվերով։
Հաջորդ քաղաքական գործընթացը Երևանի ընտրությունները, դրան հաջորդող ընտրությունները պետք է ծառայեն մեր պետության հզորացմանը, իսկ դա նշանակում է՝ Արցախին տեր կանգնելուն։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



