Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բալթյան երկրներ
POLITICSՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-16-ն աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումներն Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի, Հայաստանի հետ Լատվիայի եւ Լիտվայի միջխորհրդարանական կապերի խմբերի, ինչպես նաեւ Բալթյան երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



