Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ժողովրդավարության և մարդու իրավունքների կամայական կիրառությունը․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե նախկինում Հայաստանում որևէ միջադեպ էր տեղի ունենում, թեկուզ՝ ամենաաննշան, եվրոպական կառույցները, իրավապաշտպաններն ու միջազգային տարբեր կազմակերպություններ մեծ աղմուկ էին բարձրացնում, տարբեր հայտարարություններ անում և զգուշացումներ հղում։ Մյուս կողմից էլ՝ այս միջազգային կառույցները առիթ էին փնտրում Հայաստանին ժողովրդավարության և մարդու իրավունքների դասեր տալու համար։ Եվ ահա, հենց այդ արևմտյան դերակատարների ուղիղ աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխությունը, և երկրի ղեկն ստանձնեցին իբր «ժողովրդավար» իշխանությունները։ Ու դրանից հետո, ինչ էլ լինի, Նիկոլ Փաշինյանի առաջ միջազգային հանրությունը կանաչ լույս է վառել։ Փաշինյանի իշխանությունը կարող է ամենակոպիտ ձևով ոտնահարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարության տարրական կանոնները, իսկ դա որևէ կերպ չի ազդում գործող իշխանությունների նկատմամբ միջազգային կառույցների դիրքորոշման վրա։

Օրինակ՝ ոչ մի ձևով ժողովրդավարական հայեցակարգում չի տեղավորվում, որ դատական իշխանությունը կարող է գործադիր իշխանության կողմից բիրտ ճնշումների ենթարկվել, իսկ դատարանները՝ շրջափակվել։ Եթե նման երևույթ տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ապա եվրոպական կառույցներից և իրավապաշտպան կազմակերպություններից Հայաստանի նկատմամբ քննադատությունների պակաս չէր լինի։ Մյուս կողմից էլ՝ գործող իշխանությունների օրոք, երբ քաղաքական հետապնդումները համատարած երևույթ են դարձել, իրավապաշտպան կազմակերպությունները, մի քանի մասնակի բացառությամբ, ծպտուն անգամ չեն հանում քաղաքական բանտարկյալների մասով։ Երկրում հանցավորության աստիճանը անհամեմատ բարձր մակարդակի է հասել, ու դրա դեմ պայքարելու փոխարեն իրավապահ համակարգի ողջ ներուժն օգտագործվում է ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործեր կարելու և նրանց բռնաճնշումների թիրախ դարձնելու ուղղությամբ։

Եվ մինչ մարդու իրավունքների ջահակիր Եվրոպան լուռ է, բռնաճնշումների ալիքն ավելի է ընդլայնվում, նույնիսկ այն աստիճան, որ արդեն փաստաբաններն են բռնության ենթարկվում։ Պատահական չէ, որ փստաբանները որոշեցին գործադուլ կազմակերպել, որպեսզի նաև միջազգային ուշադրությունը սևեռեն իրենց խնդրի վրա, բայց ապարդյուն, քանի որ ոչ մի արձագանք չկա, իսկ ժամանակին ճառեր ասող արևմտյան դեսպանները լռության ուխտ են արել։ Տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները միայն կամայական կիրառություն ունեն միջազգային հանրության համար։ Որտեղ որ մարդու իրավունքների խախտումներն աղաղակող են, միջազգային հանրությունը լուռ է, բայց մեկ այլ դեպքում, երբ այդ խախտումները չնչին են, միջազգային կառույցներն իսկույն աղմուկ-աղաղակ են բարձրացնում։

Նայած՝ իրենց ինչն է ձեռնտու: Հայաստանի դեպքում այս ամենը դրսևորվում է նաև արտաքին ճակատում, երբ Ադրբեջանն ամենաստոր քայլերով խախտում է արցախցիների իրավունքները և էթնիկ զտումների համար ստեղծում բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ միջազգային կառույցներն ու դեսպանները մի քանի ձևական հայտարարություններ են անում, ու թեման դրանով փակվում է։ Կարծես թե այդպիսով «մաքրում են» Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրագործված հանցագործությունները, ու Ադրբեջանը մարդու իրավունքների առաջամարտիկ համարվող ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որակվում է որպես «վստահելի գործընկեր»։ Այնպիսի տպավորություն է, որ եթե Ադրբեջանը սկսի ավելացնել գազի արտահանումը դեպի Եվրոպա, ապա եվրոպացի պաշտոնյաները կարող են նույնիսկ խոսել Ադրբեջանում ժողովրդավարական թռիչքաձև առաջընթացի մասին։

Իր հանցագործությունների ճանապարհին Ադրբեջանին զսպող գործնական քայլեր չկան։ Ադրբեջանական իշխանություններն անգամ տասնյակ երկրների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների տարան Հակարիի կամրջի մոտ և փորձեցին տպավորություն ստեղծել, թե ոչ մի խնդիր չկա, և Լաչինի միջանցքը գործում է սովորական ռեժիմով: Այդպիսով Ադրբեջանը տարբեր հավաստիացումներով մոլորեցնում է միջազգային հանրությանը, որը չտեսնելու է տալիս Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, երբ արցախցիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարված են։

Բայց եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվեր Ուկրաինայում, ապա արևմտյան երկրներն արդեն փաստահավաք առաքելություն էին ուղարկել, նոր պատժամիջոցային գործիքներ էին կիրառել, փորձել էին տարբեր ձևերով հումանիտար օգնություն կազմակերպել, իսկ Արցախի թեմայով բավարարվում են մի քանի ձևական հայտարարություններով, ինչն ավելի է ոգևորում ու թևեր տալիս Ադրբեջանին։ Արդյունքում չի գործում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության որևէ միջազգային մեխանիզմ։ Դրա համար էլ Բաքվում արդեն սկսել են խոսել հակաահաբեկչական օպերացիայի մասին, քանի որ Բաքվից զգում են, որ որևէ միջազգային դիմադրության չեն հանդիպելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board