Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնի Ռոստովի կենտրոնում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունից հետո իրավիճակը հանգիստ է, դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ավելի վաղ Պրիգոժինը հայտնել էր, որ ընկերությունը շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։
Գորկու փողոցում կան մեքենաներ, որոնց մոտ զինվորական համազգեստով մարդիկ են հերթապահում։ Փողոցում բավականին շատ բնակիչներ կան, ովքեր ցանկանում են լուսանկարվել։