Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Տարածաշրջանային խաղացողների շահերն ու հակասությունները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները Թուրքիայի համար դարձել են յուրատեսակ «հենք», որ հիմնավորապես «պնդացնի ոտքը» Հարավային Կովկասում։ Ու դրան ուղղված քայլերը հետևողականորեն շարունակվում են։ Պատահական չէ, որ վերընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը չճանաչված Կիպրոս այցելությունից հետո իր առաջին միջազգային այցը հենց Ադրբեջան կատարեց, ու այնտեղից հնչեց հայտարարություն, թե Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացելու։ Նման մտադրությունը պատահական լինել չի կարող, քանի որ Իրանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն է բացել, Ռուսաստանը ևս ցանկություն է հայտնել Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացել։

Գնալով Շուշիում գլխավոր հյուպատոսության բացման քայլին՝ Թուրքիան իր ազդեցությունն ընդգծելու անհրաժեշտություն է տեսնում՝ այդպիսով լեգիտիմություն հաղորդելով Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթմանը։ Իսկ գլխավոր հյուպատոսությունների այսպիսի դասավորությունը վկայում է, որ Թուրքիայի շահերը տարածաշրջանում առաջին հերթին բախվում են Իրանի ու Ռուսաստանի շահերին։ Բայց, ի տարբերություն Մոսկվայի ու Թեհրանի, Անկարան կոնկրետ հաջողություններ է գրանցել Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու տեսանկյունից։ Նախ՝ Ադրբեջանը աստիճանաբար զրկվում է ինքնուրույնությունից՝ դառնալով տարածաշրջանում Թուրքիայի կցորդը։ Իսկ Անկարայի գերակայության պայմաններում թուրք-ադրբեջանական ինտեգրացիան առաջին հերթին տեղի է ունենում ռազմական ոլորտում։ Թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայը ծառայություն է իրականացնում Ադրբեջանում՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական՝ բնականաբար վերահսկելով ադրբեջանական զինված ուժերի կառավարումը։

Եվ գործընթացը հասել է այնպիսի մի կետի, որ Թուրքիան հայտարարում է Ադրբեջանի հետ համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգ ստեղծելու նախաձեռնության մասին։ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները շարունակական բնույթ են ստացել, իսկ մյուս կողմից էլ՝ առաջ է տարվում ադրբեջանական բանակը թուրքական չափանիշներին համապատասխանեցնելու կամ, այլ կերպ ասած, թուրքականացնելու գործընթացը։ Փաստացի հիմքեր են նախապատրաստվում, որպեսզի որոշ ժամանակ հետո անցում կատարվի միասնական թուրքադրբեջանական բանակի ստեղծմանը։ Թուրքիայի գործուն աջակցությամբ է պայմանավորված, որ Ադրբեջանը մի քանի օր է, ինչ ամբողջովին փակել է Լաչինի միջանցքը, ու արցախահայությունը բացարձակ մեկուսացման մեջ է։ Ու Բաքվից համարձակվում են անտեսել միջանցքը բացելու բոլոր կոչերը։

Պատահական չէ, որ Ալիևը Լաչինի միջանցքի թեման միշտ կապել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հետ։ Պարզ է, որ Անկարայից խնդիր է դրվել ամեն կերպ հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի գործարկման հետևանքով Ադրբեջանը կդառնա թուրքական պրոտեկտորատ։ Այդպիսով Թուրքիան կկարողանա առանց մաքսային հսկողության ռազմական տեխնիկա և այլ միջոցներ տեղափոխել Ադրբեջան։ Ու այդ միջանցքի բացումը Իրանին ու Ռուսաստանին տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու խնդիր կլուծի։ Պարզ է, որ եթե ռուսական կողմը Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու գործուն քայլեր չի ձեռնարկում, որը թույլ կտա զսպել թուրքական ախորժակը, ապա կարճ ժամանակ անց Հայաստանը ևս հայտնվելու է թուրքական ազդեցության տիրույթում։ Հարավային Կովկասում մյուս խաղացողն էլ ԵՄ-ն է, որը պատրաստվում է ավելացնել Հայաստանի սահմանին իր դիտորդների թիվը, սակայն Եվրոպան միայն Ռուսաստանին զսպելու խնդիր է լուծում և չի կարող տևականորեն հաստատված մնալ տարածաշրջանում, քանի որ այն աշխարհագրական առումով իր կենսական շահերի գոտուց դուրս է։

Իսկ վերջում եվրոպացիները, որպես օպտիմալ տարբերակ, կարող են նախընտրել իրենց դիրքերը զիջել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային կամ իրենց գործողություններով ընդամենը խորացնել հակասությունները տարածաշրջանային դերակատարների միջև, որպեսզի դրանից որոշակի դիվիդենտներ քաղեն։ Տարածաշրջանային խաղացողների հակասությունները ենթադրում են, որ «3+3» ֆորմատը դատապարտված է անհաջողության ոչ թե այն առումով, որ Վրաստանը հրաժարվում է մասնակցել դրան, այլ կապված նրա հետ, որ Իրանի ու Ռուսաստանի շահերը մի շարք կետերում բախվում են Թուրքիայի շահերի հետ։ Ավելին, ՌԴ-ի շահերը Թուրքիայի հետ բախվում են նաև Ուկրաինայի ու հատկապես Ղրիմի հարցում։ Պատահական չէ, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, թե Ղրիմը թաթար թուրքերի հայրենիքն է, և Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, ընդամենը մեկ հանգամանք է խանգարում, որ Թուրքիան առաջխաղացում ունենա հարավկովկասյան տարածաշրջանում, որից հետո կկարողանա իր ազդեցությունը մեծ արագությամբ տարածել դեպի Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս ու Իրանական Ատրպատական։

Տարածաշրջանային խոշոր տեղաշարժը կախված է այն հարցից, թե արդյոք Հայաստանը կկարողանա դիմակայել թուրքական նկրտումներին։ Եթե Իրանն ու Ռուսաստանը չաջակցեն Հայաստանին, ապա դա անդառնալի հարված է լինելու իրենց դիրքերին ու խնդիրներ է ստեղծելու նաև այլ ուղղություններով։ Օրինակ՝ Մոսկվան ու Թեհրանը բախվելու են Սիրիայում իրենց դիրքերը պահելու խնդրին, որովհետև Հարավային Կովկասին հետևելու է թուրքական ակտիվությունը նաև Սիրիայում։ Չնայած Սիրիայի հարցում որոշակի համաձայնությունների առկայությանը, Անկարան չի հրաժարվել ընդդիմությանն աջակցելու միջոցով իր ազդեցությունը այդ երկրում տարածելու փորձերից:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network