Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Շնիցել. կերակուր, որի բազմազանության պակաս չկա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շնիցելը (գերմաներեն schnitzen) բարակ շերտով միս է, որը թաթախված է պաքսիմատով և տապակված տաք յուղի մեջ՝ խոր ընկղմմամբ։ Այն տարբերվում է ցանկացած այլ տապակված մսից իր տապակելու եղանակով և նրանով, որ միսը ծեծված չէ, և որ թաթախված է պաքսիմատով: Ճիշտ պատրաստված շնիցելը ունի ոսկե-նարնջագույն երանգ և փխրուն է: Շնիցելը սովորաբար մատուցվում է կիտրոնի, լոռամրգի կամ այլ սոուսով և որևէ խավարտով: Գերմաներենում «շնիցել» նշանակում է «կտրվածք», «կտոր» կամ «սղոցված»: Շնիցելի չեխական «բարեկամը» ռժիզեկն է: Ներկայում կա շնիցելի տեղական տարբերակների լայն տեսականի, օրինակ՝ բեռլինյան շնիցել, փարիզյան շնիցել, որսորդական շնիցել, համբուրգյան շնիցել, կոորդոն կապույտ և շատ այլ ուրիշներ:

Շնիցելի պատմությունն իրենից ներկայացնում է առանց ոսկորների փխրեցված և տապակած մսային ուտեստների բազմազանություն: «Շնիցել» անունն ի սկզբանե վերաբերել է հորթի մսից պատրաստված վիեննական ուտեստին՝ վիեննական շնիցելին, որը տարածված է եղել 19-րդ դարի երկրորդ կեսին: Գերմանիայում այդ ուտեստը մեծ չափերի է եղել, չափից ավելի մեծ հորթի մսի շատ բարակ կտոր, որը թաթախված է պաքսիմատի մեջ: Գոյություն ունեն այդ ուտեստի տարածքային այլ տարատեսակներ, մի քանիսն իրենցից ներկայացնում են նախքան պաքսիմատապատելը և տապակելը սնկով և սոխով լցոնած աղացած միս: Շնիցելի առաջացման պատմությունը հստակ հայտնի չէ, բայց այն կարող է ծագած լինել Իտալիայում, քանի որ շատ է նման իտալական մի ուտեստի՝ միլանյան կոտլետին:

Շնիցելի մասին ամենավաղ գրառումները հայտնաբերվել են Ավստրիայում 19-րդ դարի կեսերին, բայց բուն այդ կոտլետները կարող են ստեղծված լինել դրանից շատ առաջ: Բանն այն է, որ շատ տարբեր խոհանոցներում կան շնիցելի նման ավանդական ուտեստներ: Շնիցելը, ինչպես և միլանյան իտալական կոտլետը, ավանդաբար պատրաստվում է հորթի մսով, բայց ներկայում այն երբեմն պատրաստվում է խոզի մսով: Ավստրիայից դուրս տարածված է նաև հավի և տավարի մսով շնիցելը: Այդ ուտեստի տարբերակը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, որտեղ այն սովորաբար պատրաստվում է տավարի մսով և կոչվում է միլանես: Նման հացաթխված կարկանդակները կարող են ծառայել նաև որպես բուտերբրոդներ։ Բացի դա, դրանք երբեմն տապակվում են՝ ձու ավելացնելով:

Պետք է նշել, որ հավի տապակած սթեյքը՝ ամերիկյան հարավի ուտեստը, անկասկած, գերմանացի և ավստրիացի ներգաղթյալներից Տեխաս տեղափոխված շնիցելից է առաջացել: Իրանում և Իսրայելում այդ ուտեստի՝ հավի կրծքամսի տարբերակն է տարածված: Աշկենազցի հրեաները, որոնք տեղափոխվել են Իսրայել, ուտեստը բերել են Եվրոպայից, բայց Իսրայելում հորթի միսը երկար ժամանակ հասանելի չի եղել, ուստի այն փոխարինվել է հավի կամ հնդկահավի մսով: Նշենք, որ Իսրայելում խոզի միս չեն ուտում կրոնական արգելքների պատճառով: Ավստրալիայում այդ ուտեստի՝ տավարի մսով տարբերակն է տարածված, որը սովորաբար կոչվում է շնիտեր և սիրված պանդոկային կերակուր է:

Շնիցել ուտում են նաև սկանդինավյան երկրներում, որտեղ սովորաբար այդ ուտեստը մատուցվում է կապերսներով և անչոուսներով: Շնիցելի պատմության որոշ հետաքրքիր մանրամասներ են ներառված դրա բուլղարական տարբերակում, որում մսակտորի փոխարեն օգտագործվում է աղացած հորթի միս։ Իսկ ռումինական շնիցելը խճանկար է, որը պատրաստվում է երկու տարբեր մսակտորների բանջարեղենային շերտավորված միջուկով։ Իսկ Կորդոն բլ յու շնիցելը, որը պատրաստվում է պանրով և խոզապուխտով՝ լցոնված հորթի մսի բարակ կտորներով կամ էլ հավի մսով, նույնքան սիրված տարբերակ է ամբողջ աշխարհում, որքան խիստ հանրահայտ պիցցան:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards