Աշխարհում 5 հազար նոր հանքարդյունաբերական ծրագիր է սկսվում. ԶՊՄԿ-ն մասնակցել է ԱՃԹՆ համաժողովին
ECONOMICSԱնցյալ շաբաթ Սենեգալի մայրաքաղաք Դաքարում տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովը։ Հայաստանում ԱՃԹՆ ներդրման մեկնարկից ԶՊՄԿ-ն ներգրավված է եղել բազմաշահառու խմբի աշխատանքներում, եւ կարեւորելով ԱՃԹՆ Հայաստանի հաջողությունը, որպես ոլորտի ձեռքբերում, մասնակցել է նաեւ այս գլոբալ համաժողովին։ ԱՃԹՆ-ին անդամակցում են ավելի քան 50 երկրներ, որոնք պարտավորվել են ամրապնդել արդյունահանող ճյուղերում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց 2023 ԱՃԹՆ նորացված ստանդարտը, որն էլ ավելի խորքային անդրադառնում է 4 ոլորտներին՝ հակակոռուպցոին քաղաքականություն, վերականգնվող էներգետիկայի անցում, գենդերային, սոցիալական և բնապահպանական խնդիրներ, եկամուտների հավաքագրում:
Հետաքրքիր թիվ հրապարակեց Մետաղների եւ միներալների միջազգային խորհրդի (ICMM) գործադիր տնօրենը։ Ներկայումս մոտ 5000 նոր հանքարդյունաբերական ծրագրեր են սկսվում աշխարհի տարբեր երկրներում՝ բնական ռեսուրսների աճող պահանջարկի պատճառով, այդ իսկ պատճառով կարևոր է ապահովել ոլորտի ավելի բարձր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



