Ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերվել ուղեւորները, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անձրեւի, կարկտահարության եւ ուժգին քամու հետեւանքով Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ:
Կարկուտը եւ անձրեւը վնասել է նաեւ Իջեւան համայնքի գյուղական բնակավայրերը, հաղորդում են Տավուշի մարզպետարանից։
Փրկարարների օգնությամբ ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերվել ուղեւորները, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ։
Փրկարարները, ոստիկանները, համայնքային իշխանությունները մաքրում եւ բացում են միջպետական, ինչպես նաեւ համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:
Այս պահին կան էներգետիկ ցանցի վթարներ, կոտրված ծառեր, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank



