Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Գործընթացները վկայում են կուլիսային բանակցությունների մասին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru–ն «Փաշինյանը՝ Էրդողանի ու Ալիևի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում խոսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին, նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի խթանումը «զգալի ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»: Միաժամանակ նա «կարևոր քայլ» է անվանել Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա, որտեղ նա մասնակցել է իր երդմնակալության արարողությանը։ Փաշինյանի՝ Անկարա կատարած այցը տարաբնույթ արձագանք է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ավելին, Էրդողանը, թվարկելով երդմնակալությանը ժամանած հարգարժան հյուրերին, չի հիշատակել Փաշինյանին, ինչն էլ ավելի է գրգռել հայ հասարակության այն հատվածին, որը վարչապետի այցն Անկարա որակել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի հերթական ստորացում։ Բայց քչերն են ուշադրություն դարձրել, որ Փաշինյանը գործել է հին պատմական բաղադրատոմսով, այն է՝ «Փարիզը արժե ուխտագնացության»։ Այդ արտահայտությունն արել է Նավարայի թագավոր Հենրիխ IV-ը, երբ ընդունել է կաթոլիկություն, որպեսզի դառնա Ֆրանսիայի թագավոր: Այդ հանրաճանաչ արտահայտությունն օգտագործվում է մի շարք եվրոպական լեզուներում՝ որպես գործարքի կամ անձնական շահի համար փոխզիջման հիմնավորում:

Փաշինյանի առավելությունն այն է, որ նա փորձում է հայտնվել ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ եռանկյունում, այլ նաև հնարավոր է ավելի մեծ եռանկյունում՝ ՌԴ նախագահ Պուտին - Էրդողան –Ալիև և Փաշինյան։ Նախկինում ամեն ինչ գնում էր դրան: Վերջերս, հատկապես Պրահայում Էրդողանի և Փաշինյանի անձնական հանդիպումից հետո, թվում էր, թե երկու պետությունների ղեկավարների միջև երկխոսությունը սկսել է կայուն բնույթ ստանալ։ Ավելի վաղ նրանց միջև տեղի էր ունեցել հեռախոսազրույց, որից հետո Էրդողանը հայտարարել էր, որ եթե երկխոսությունը կայանա, ապա դրա արդյունքը կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։

Թուրքական Ulusal հեռուստաալիքը, հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին, տեղեկություն է տարածել, որ «Անկարան պետք է դա անի տաք հետքի վրա»։ Այդ կապակցությամբ թուրք դիվանագետներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Էրդողանը այդ հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ ռուսական կողմն աջակցում է Անկարա-Երևան երկկողմ ձևաչափին, որն այժմ իրականացվում է միայն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության «առանց նախապայմանների», մինչդեռ Անկարան հրապարակավ կարգավորման գործընթացը կապում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ: Բայց Երևանը, որը փորձում է կոտրել Անկարայի և Բաքվի, այսպես կոչված, «փաթեթային դիվանագիտությունը», այլ ազդակներ էլ է ստացել, և տեղի է ունեցել խզում:

Էրդողանն ինքն է խոստովանել, որ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքները ճնշում են գործադրում Անկարայի վրա»։ Թուրքիան զգացել է, որ ԱՄՆ-ը նոր «խաղ» է սկսել տարածաշրջանում, որի նպատակն է «ուղիղ կամուրջ» նետել Թուրքիայից, այլ ոչ թե Ադրբեջանից, դեպի արևմտահայ սփյուռք։ Ամերիկացի փորձագետների կարծիքով, Էրդողանին առաջարկվել և առաջարկվում է կոտրել Ադրբեջանի պարտադրանքը, երկկողմ հարաբերություններ հաստատելՀայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դնել զուգահեռ ուղղությամբ և արևմտահայ սփյուռքի հետ կապված սյուժեներ ներդնել դրա մեջ։ Վաշինգտոնն ակնարկում է, որ կարող է առաջարկել իրավիճակը դիտարկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմից մեղքն ընդունելու պրիզմայով, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն հատուկ ձևաչափ՝ առանց Բաքվի մասնակցության։

Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Անկարան դուրս կբերվի Ղարաբաղյան խաղից և, հաշվի առնելով քրդական գործոնը, կներառվի աշխարհաքաղաքական այլ սխեմայի մեջ, որը կներառի երկու խնդիր, որոնք արմատներով Օսմանյան Կայսրությունից են գալիս։ Այսինքն, Ղարաբաղյան հիմնախնդիրը նոր տարբերակով և նույնիսկ նոր ձևաչափով միջազգայնացման միջոցով կհանվի միայն Ադրբեջանի և Հայաստանի իրավասության ոլորտից։ Այդ ամենի նշաններն արդեն կան։ Ըստ երևանյան փորձագետների, Փաշինյանի և Էրդողանի բանակցությունները վկայում են ավելի խոր, բայց հանրության համար անտեսանելի, կուլիսային գործընթացների մասին։ Թուրք քաղաքագետ Օնուր Գուզալթանը կարծում է, որ այդ գործընթացում առաջնային է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորումը, ինչը հետագայում կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների արագ կարգավորմանը։

Առայժմ Հայաստանին հաջողվել է հակամարտության գոտում ԵՄ միջազգային դիտորդական առաքելության և ԵԱՀԿ դիտորդների «փոխատեղում» կատարել։ Ուզենք թե չուզենք, բայց այդ գործողությունները սկսել են խանգարել Ադրբեջանի կարողությանը՝ հավասարակշռություն պահպանել զինված հակամարտության անդունդի եզրին: Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Կա՛մ Էրդողանը կընդունի ամերիկացիների առաջարկած խաղի կանոնները և առանձին երկխոսության մեջ կմտնի Փաշինյանի հետ, կա՛մ պետք է պատրաստ լինել «Հայկական հարցը» համաշխարհային քաղաքականություն մտցնելու գործոնին, որն այժմ առաջ է մղում Ֆրանսիան: Իսկ հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վտանգ կառաջանա։

Ներկայում, բացի հակամարտության շուրջ Մոսկվայի ավանդական դիվանագիտական դերից, այդ գործընթացին մասնակցում են նաև Բաքուն, Երևանը, Անկարան, Բրյուսելը։ Դա ևս իր հետքն է թողնում, քանի որ հարավկովկասյան կարգավորման հարցում Եվրոպայի հզորացումը նշանակում է Մոսկվայի դիրքերի թուլացում, իսկ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող հրաժարվել Հայաստանից։ Բայց այս պահին Թուրքիան Մոսկվայի համար նաև կարևոր գործընկեր է մի շարք այլ քաղաքական և տնտեսական պատճառներով։ Եվ Մոսկվան ստիպված է նրա հետ նուրբ քաղաքական խաղ խաղալ։ Դա կարևոր հարցերի մի ամբողջ շարք է՝ սկսած Սիրիայում տիրող իրավիճակից մինչև տրանսպորտային միջանցքներ։ Եվ այդ կապերը արդիականանում են ուկրաինական ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պատճառով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board