«Hyperloop» վակուումային գնացքի լավագույն նախագծի մրցույթ կանցկացվի
SOCIETY«Space X», «Tesla» եւ Թեխասի համալսարանի «A&M» ընկերությունների աշխատակիցներից կազմված հանձնաժողովն ընտրել է 124 մասնակցի՝ «Hyperloop» վակուումային գնացքի լավագույն նախագծի համար մրցելու նպատակով:
«Space X»-ի բազայում 1.6 կմ երկարությամբ փորձնական մայրուղու շինարարության մասին հայտարարվել էր հունվարի սկզբին: Հունիսին անցկացվելու է մրցույթի եզրափակիչ փուլը, երբ լավագույն մոդելների նախատիպերը կկառուցվեն իրական չափսերով եւ կմրցեն մայրուղում:
Զուգահեռաբար երկու անկախ ընկերություններ սեփական «խողովակաշարերն» են կառուցում՝ Hyperloop տրանսպորտային պարկուճների համար: «Hyperloop Transportation Technologies»-ը Quay Valley «ապագայի էկոքաղաքում» 8 կմ երկարությամբ Hyperloop-մայրուղին է կառուցում, որը տեղակայված է Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի միջեւ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



