Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը
SOCIETYԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ երեկոյան Արցախում հակառակորդի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանը ծնողների միակ որդին էր. նա երեք քույր ունի: Մորը դեռ չեն կարողանում գույժը հայտնել:
Նրանց տանից քիչ հեռու հերթապահում է շտապօգնության մեքենան:
Մարզպետը մեզ հայտնեց, որ զոհված զինվորի դին այդ պահին դեռ Երեւանում է: Վաղը Արամայիս Ոսկանյանի հոգեհանգիստն է, մյուս օրը՝ հուղարկավորությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամայիս Ոսկանյանը Գավառից է, նա 2 շաբաթից կդառնար 20 տարեկան: Ըստ ամենայնի, զոհված զինվորին կհուղարկավորեն Գավառում:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



