Հնդիկների հեռանալու մասին լուրերը հավաստի չեն
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թշնամին հերթական անգամ հունիսի 19-ին կեսգիշերն անց՝ 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Հրապարակի» հետ զրույցում Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը տեղեկացրեց, որ կրակոցները սակավաթիվ են եղել։
Մեզ տեղեկություններ էին հասել այն մասին, որ գործարանի ուղությամբ հարձակման ժամանակ երկու հնդիկ աշխատակիցների վիրավորվելուց հետո հնդիկ աշխատակիցները հեռացել են՝ վախենալով սեփական անվտանգության համար։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մեզ հետ զրույցում ժխտեց այդ լուրերը․ «Նման բան չկա, տեղում են»։
Հարցին, արդյո՞ք գործարանում վերսկսվել են աշխատանքները, ասաց, որ տեղյակ չի, սակայն ամենայն հավանականությամբ պետք է վերսկսված լինեն աշխատանքները։




















































