ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1973 թ.), կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. ավտճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



