Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Էութաբանության փակուղիներում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Էութաբանությունը սկիզբ է առել Պլատոնի ժամանակներից, որը բնութագրվում է նրանով, որ իրերն ունեն մշտական, անփոփոխ և անանցանելի էություն, որոնց հիման վրա ձևավորվում են ճշմարտության մասին մեր պատկերացումները։ Ըստ էութաբանական փիլիսոփայության, մարդիկ և իրերն ունեն բնական առանձնահատկություններ, որոնք կայուն, մշտական և բնածին են և կազմում են տվյալ երևույթի էությունը: Փաստորեն, էակների և սուբյեկտների գործառույթների հիմքում ընկած է հավերժական անփոփոխ էություն, ինչը մշտապես անհրաժեշտություն է առաջացրել փիլիսոփայության, քրիստոնեության և նյութաբանության (մատերիալիզմ) պատկերացումների շրջանակներում բացահայտել և նույնականացնել։

Էութաբանությունը հիմնվում է հոգևոր կյանքի անխախտ օրենքների վրա, որոնք, բացի նյութական կյանքի օրենքներից, զգալի դեր ունեն մեր կյանքում, անկախ այն բանից՝ մենք դա գիտակցում ենք, թե ոչ։ Ներկայում էութաբանության կարևորությունը պայմանավորված է ինչպես պատմական, քաղաքական, տնտեսական և հասարակական, այնպես էլ տարբեր իրադարձությունների և երևույթների ընկալման, մեկնաբանման, դրանց հիմքում ընկած պատճառահետևանքային կապերի վերլուծության և գնահատման անհրաժեշտությամբ։ Դա մեզ համար հիմք է ստեղծում բացահայտելու երևույթների խորքում թաքնված ճշմարտությունը, որն անհրաժեշտ է արդարության հաստատման համար։ Իզուր չէ, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի գյուտից հետո գրել է բոլորիս հայտնի «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» հայերեն առաջին նախադասությունը։

Ըստ մեր պատկերացումների, էութաբանությունը գտնվում է փիլիսոփայական, քրիստոնեական և նյութաբանական աշխարհընկալումների և տեսությունների հատման ընդհանուր տիրույթում։ Այսինքն, էութաբանական ցանկացած միտք, գաղափար կամ դրանց հիման վրա ձեռնարկված որևէ գործողություն կամ գործունեություն միաժամանակ պետք է համապատասխանի նշված երեք ուղղությունների բովանդակությանը։ Եթե մարդկանց որոշակի գործողություն համահունչ չէ դրանց, ապա շատ մեծ է հավանականությունը, որ մարդկանց կողմից ձեռնարկումները եթե ոչ համեմատաբար կարճ, ապա ավելի տևական ժամանակահատվածում կձախողվեն։ Մենք ինքներս պետք է որոշենք, թե մենք այս աշխարհայացքների հատման որ տիրույթում կամ կետում ենք գտնվում, կամ արդյո՞ք ցանկանում ենք հատման ընդհանուր տիրույթում գտնվել։ Եթե մենք գտնվում ենք միայն փիլիսոփայության և նյութաբանության հատման ընդհանուր տիրույթում՝ առանց հոգևոր-քրիստոնեական արժեքների ներառման, ապա հաճախ այն կարող է բերել ոչ-իրավական գործողությունների և շատ դեպքերում նաև կոռուպցիայի։

Այստեղ, քանի որ փիլիսոփայությունն ունի շատ լայն իմաստ, հետևաբար այն աշխարհայացքային այլ ընկալումների հետ ընդգրկում է նաև պետական և մասնավոր կառավարման համակարգերի նկատմամբ մոտեցումները և որդեգրած սկզբունքները։ Մասնավորապես, շատ են լինում դեպքերը, երբ որևէ անհատ նշանակվում է որևէ պետական ինստիտուտի կամ կառույցի ղեկավար, և իրեն թվում է, թե այդ կառուցն իր սեփականությունն է, ու որոշումները կայացնում է ըստ իր այդ պատկերացումների։ Եթե անհատը չի տիրապետում էութաբանական վարքագծի կանոններին, ապա նման ոչ-էութաբանական վարքագիծը պետական կառավարման գործառույթների տեսակետից մեծ ռիսկեր է պարունակում և, ի վերջո, անխուսափելիորեն ենթակա է օրենքի առաջ պատասխանատվության։ Նման փակուղիներում չհայտնվելու միակ ճանապարհը նշված երեք ուղղությունների կամ դրանց բաղադրատարրերի հիման վրա որոշումների կայացումն է։

Ըստ էության, քրիստոնեությունն իր ողջ գործիքակազմով մեզ հնարավորություն է ընձեռում Սուրբ հոգու միջոցով ճանաչել էության գաղտնիքները և դրա միջոցով բացահայտել ճշմարտությունը, որը կարող է հիմք ծառայել պայքարելու արդարության համար։ Էութաբանական գաղտնիքների բացահայտումը մշտապես եղել է ինչպես փիլիսոփայության և քրիստոնեության, այնպես էլ նյութաբանության քննարկման առարկա։ Նարեկացին «Մատյան ողբերգության» մեջ գրում էր. Քննելով խորքերն անձիս կորստյան՝ Չափն ու սահմանը որոշել երբեք չկարողացա. Ջանացի գեթ այն մասամբ պատկերել, Սակայն լարելով ողջ արագությամբ թևերը մտքիս՝ Էության բնավ հասու չդարձա, ԲԱՆ ԻՉ։ Սակայն Նարեկացին մշտապես գտնում է ելքը՝ իր հայացքն ուղղելով Բարերարին, որպեսզի կյանքի այս անհույս վիհից իրեն դուրս բերի դեպի լույսը անձկալի։ Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործությունը լավ օրինակ է ներկայացնելու տվյալ պատմական ժամանակահատվածում տեղի ունեցած երևույթների և իրադարձությունների էութաբանական հիմքերը։

Գրական ստեղծագործությունները լայն հնարավորություններ են ընձեռում բացահայտել մարդկանց էութաբանական գաղտնիքները և դրանց հիման վրա նկարագրել ընտրված հերոսների վարքագիծը։ Գրական ամենապարզ միջոցներից մեկը դրական և բացասական հերոսների կերպարների համադրումն է ու դրանց հակադրումը։ Դա նույնն է, որ գրական ստեղծագործության միջոցով ներկայացվում է մեր հոգու խավարը և լույսը։ Սերվանտեսը, հասարակության ու մարդկային արժեքների նկատմամբ անհանգստացած, իր մտահոգություններն արտացոլել է գրական ստեղծագործության մեջ։ Նա «Դոն Կիխոտ» վեպում ցուցադրում է իրականության և վեհ մտքերի ու գաղափարների հսկայական տարբերությունները։ Քանի որ աշխատանքը մեծ մասամբ քաղաքական ենթատեքստ ունի, ուստի Սերվանտեսը ստիպված է եղել այն զգուշությամբ գրել։ Գրողի հիմնական նպատակն է եղել ներկայացնել երկու ծայրահեղությունների դեմ պայքարը՝ ֆեոդալական գերիշխանության (հին աշխարհ) և շահույթի աննախադեպ ծարավի դեմ (նոր, բուրժուական աշխարհ)։

Իրականում երկու խնդիրն էլ առաջ է եկել մարդու անզուսպ ցանկությունից և ուրիշի հաշվին հարստանալու մղումից։ Սերվանտեսը իր հերոսների մեջ տեսնում էր մարդկային այն կենսուրախ հոգին, որին նա այնքան հարգում է որպես հումանիստ։ Այս հոգին գլխավոր հերոսն է: Ամփոփելով՝ նշեմ, որ փիլիսոփայական, քրիստոնեական և նյութաբանական գաղափարների և աշխարհայացքի հիման վրա անհատի էութաբանական վարքագծի ձևավորումը կարող է հիմք հանդիսանալ՝ կառուցել կայուն, համերաշխ և զարգացող հասարակություն, որը մեզ զերծ կպահի փակուղիներում հայտնվելուց։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California