Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Նախ՝ մենք պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական գործելակերպի անբաժան մասն է սպասվող բանակցություններին կամ կարևոր պաշտոնական այցերին ընդառաջ սադրանքների հրահրումը, նոր լարվածության ու բախումների նախաձեռնումը։ Այդպիսով ամեն անգամ Բաքուն փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի դրա արդյունքներն արտացոլվեն նաև բանակցությունների ժամանակ ու պայմանավորվածություններում։ Իսկ կարո՞ղ է ստեղծվել մի իրավիճակ, որ Ադրբեջանը համարի, որ իր պահանջները բավարարվել են ու վերջապես հաշտության գնալու ճանապարհն ընտրի։ Չէ՞ որ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի գլխավոր պահանջը՝ հայտարարելով, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Միանշանակ՝ ոչ, քանի որ պաշտոնական Բաքվի գործելակերպը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի բավարարվելու ձեռք բերվածով։

Նույնիսկ եթե հաշտության պայմանագիր էլ կնքվի ու դրանում արձանագրվի, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կանգ չի առնելու։ Քանի դեռ իրեն հաղթողի դիրքերում է զգում, Ադրբեջանը ձգտում է ժամանակն իր օգտին օգտագործել ու ստանալ բացառապես ամեն ինչ, որովհետև որոշ ժամանակ անց աշխարհաքաղաքական, ինչու չէ՝ նաև ներհայաստանյան փոփոխությունների արդյունքում կարող է այլևս նման բարենպաստ պայմաններ չլինեն։ Պատահական չէ, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» անվան տակ փորձում է ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունների ներկայացման հիմքեր ստեղծել։ Բացի դրանից, Ադրբեջանն այս ընթացքում համոզվել է, որ իր սադրանքները հնարավորություն են տալիս նոր զիջումներ կորզել։ Դրա համար էլ հակառակորդին հաջողվում է աստիճանաբար իրագործել իր նպատակները։

Օրինակ՝ երկու տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Ադրբեջանը անցակետ կտեղադրի Լաչինի միջանցքում, ու կարճ ժամանակ անց բոլոր կողմերը կհամակերպվեն դրա հետ։ Քանի որ Արցախի ինքնորոշման հարցը դուրս է եկել օրակարգից, Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն էլ չի գործում, Ադրբեջանը ձգտում է հնարավորինս շուտ Արցախն իրենով անել։ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Արցախի բնակչության իրավունքները, անցել է բոլոր թույլատրելի սահմանները, չի կատարում Հաագայի դատարանի որոշումը ու չի բացում Լաչինի միջանցքը, այդ դեպքում զարմանալի է, թե ինչպե՞ս է հնարավոր, որ Արցախը երկխոսություն սկսի Ադրբեջանի հետ։ Բայց միջազգային հանրությունը Ադրբեջանի վրա ուժգին ճնշում գործադրելու փոխարեն, որպեսզի Բաքուն կատարի իր ստանձնած պարտավորությունները ու հարգի արցախահայության իրավունքները, միայն խոսում է Արցախի ու Ադրբեջանի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին։

Ուշագրավ է, որ ռուսական մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ԱՄՆ-ը ճնշում է Արցախին Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ երկխոսություն սկսելու համար։ Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա, որ հրաժարվի վերաինտեգրման գաղափարից, այլ Արցախին է ճնշում։ Նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից չէին հերքել նման նախաձեռնությունը՝ նշելով, թե տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների անվտանգության պաշտպանությունը, և իրենք կողջունեն դրա հետ կապված ցանկացած երկխոսություն։ Պարզ է, որ ռուսական կողմն անհանգստացած է արևմտյան միջնորդական ջանքերի ակտիվացմամբ, քանի որ դրանով նպատակ է հետապնդվում ռուս խաղաղապահներին հանել ու Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։

Սակայն միջնորդող երկրների մոտեցումներում միայն այն իրողությունն է համընկնում, որ Արցախի հարցում նրանք ինքնորոշման իրավունքը չեն դիտարկում։ Բայց եթե ՀՀ ղեկավարությունը չի բարձրացնում ինքնորոշման իրավունքի հարցը, ապա ինչպե՞ս կարելի է ակնկալիք ունենալ, որ այլ երկրները պետք է բարձրացնեն։ Նախ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերը պաշտպանել, հետո միայն ուրիշներից նման ակնկալիքներ ունենա։ Ի դեպ, երեկ Փաշինյանն ասում էր, թե «Ադրբեջանը տվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը»: Չէ, լո՞ւրջ: Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ էր Ադրբեջանի նպատակների մեջ: Թե՞ Փաշինյանին զարմացրել է միայն այն, որ այսքան շուտ է սկսվել: Ներողություն, իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board