Խորամանկություններ, որոնք օգնում են հիանալի տեսք ունենալ, մինչ ձեր մազերը կերկարեն
LIFEՉնայած այսօր թրենդային են համարվում միջին երկարության մազերը, որոշ աղջիկներ երազում են երկար, շքեղ խոպապների մասին: Սական անցումային շրջանում շատերին գայթակղում է նախկին սանրվածքին դիմելու ցանկությունը:

Ի՞նչ անել, որպեսզի չշեղվեք ձեր առաջ դրված նպատակից ու հասնեք ձեր նպատակին: Հետևեք հայտնիների օրինակին:

Կարճ սանրվածք
Եթե ձեր մազզրը կարճ են, ինչպես Միշել Ուիլյամսինն ու Էնն Հեթեուեյինը, ապա պետք է հասկանաք, որ քիչ ժամանակ չի պահանջվի նախկին սանրվածքին ու մազերը երկարացնելուն անցնելու համար: Բացի այդ՝ հարկավոր է հիշել, որ ծոծրակի մազերն ավելի արագ են աճում, քան դիմային հատվածում: Այդ իսկ պատճառով հարկավոր է մեկուկես ամիսը մեկ առաջինները կտրել, իսկ երկրորդին՝ ձեռք չտալ: Այդ ժամանակ մազերը հեշտ կլինի հարդարելը:
Մազերը կարելի է ականջների հետևում մտցնել կամ գելով կամ այլ սթայլինգով հետ տանել:

Բոբ կամ կարե
Բոբ կամ կարե ունեցողներին, ինչպիսի Ջենիֆեր Լոուրենսի կամ Բեյոնսեի մոտ է, մազերը երկարեցնելիս հարկավոր է դրանք պոչ կապել կամ հատուկ ծավալ հաղորդել: Ամեն 3 ամիսը մեկ հարկավոր է ծայրերը հավասարեցնել թեկուզ մի քանի սանտիմետրով, որպեսզի սանրվածքը պահպանի տեսքը:

Միջին երկարության մազեր
Աղջիկների բախտը, որոնց մազերը հասնում է ուսերին, ավելի է բերել: Նախ՝ արագ կհաջողվի հասնել մազերի ցանկալի երկարության, երկրորդ՝ ավելի մեծ է տարբեր սանրվածքներ անելու հնարավորությունը: Կարող եք մազերին ալիքներ հաղորդել՝ դրանց վրա մուս տարածելով, կարող եք մազեր ավելացնել՝ երեկոյան սանրվածքներ ստանալու համար:




1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



