Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի աշխատանքին՝ ստիպելով բուժառուներին վերադառնալ Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ
POLITICSԱրցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը Alpha News-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանը կրկին խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը: Այս անգամ նրանք 25 բուժառուի և նրանց հարազատների են Արցախից Հայաստան տեղափոխելիս եղել, երբ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ արցախցիներին ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ, և ադրբեջանական հանրային տիրույթում շրջանառվող թեզերի համաձայն, պատճառաբանել են, թե այդ հատվածում քաղաքացիների տեղաշարժը վտանգավոր է, քանի որ փոխհրաձգություններ կան: Այսինքն՝ Ադրբեջանը իբր մտահոգվում է Արցախի ժողովրդի անվտանգության համար:
«Իրականում գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իր տեղադրած անօրինական անցակետը մշտապես օգտագործվելու է որպես գործիք, որ ակաբեկչական գործողություններ իրականացնելով վախեցնի արցախցիներին կամ նրանց զրկի արտաքին աշխարհի հետ ամբողջական կապից: Մեզ համար սա նորություն չէ»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը:
Նյութի շարունակությունը՝ այստեղ



