Գարեգին Բ-ն ընդունել է ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամներին
POLITICSԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՅԴ գերագույն մարմնի նորընտիր անդամների հետ քննարկել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ կաթողիկոսը նրանց ընդունել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնավորապես կարևորվել է համազգային միասնականության անհրաժեշտությունը, Հայաստան-Արցախ-սփյուռք գործակցության սերտացումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման»,–նշվում է հաղորդագրությունում։
Ավելին՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



