Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի տնտեսական աճը՝ ռիսկերի ու խոցելիության սահմանագծին. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունն անցած տարի բավական բարձր՝ 12,6 տոկոս տնտեսական աճ արձանագրեց։ Ու հիմա տնտեսագետներին հուզող գլխավոր հարցն այն է, թե 2023 թվականին Հայաստանն արդյոք կկարողանա՞ պահպանել աճի բարձր տեմպերը։ Հարցն այն է, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճերը հիմնականում ժամանակավոր էֆեկտ են ունենում ու որոշ ժամանակ անց աճի տեմպերը սկսում են նվազել ու նույնիսկ վերածվել անկման։ Ճիշտ է՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում իներցիայով դեռ շարունակվում է տնտեսական ակտիվության բարձր աճի տեմպը՝ կազմելով 12,1 տոկոս, սակայն տնտեսական ակտիվության արդեն իսկ նվազման նշաններ են նախանշվում։

Ու պատահական չէ, որ տնտեսական աճի նվազման կանխատեսումներն արտացոլվում են ինչպես փորձագիտական գնահատականներում, այնպես էլ տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների կանխատեսումներում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5,5%-ի մակարդակում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2023 և 2024 թվականներին չափավոր կլինի՝ կազմելով 5%, ընդ որում՝ աճի զգալի ռիսկերով՝ կապված աշխարհաքաղաքական ցնցումների հետ։ Իսկ Համաշխարհային բանկը Հայաստանի համար ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում։ Բանկի կողմից հրապարակված Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում Հայաստանում տնտեսական աճը 2023 թվականի համար գնահատվում է ընդամենը 4,4 տոկոս, 2024-ին՝ 4,8 տոկոս։

Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է պահպանել բարձր տնտեսական աճի տեմպերը միայն այն պարագայում, երբ տնտեսական զարգացումը դրվեր ամուր հիմքերի վրա։ Սակայն Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե հայկական արտադրությունը և արտահանումը խրախուսելու, այլ ներքին սպառման ավելացման վրա։ Իսկ ՀՀ կառավարությունը հայկական արտադրությանը զարկ տալուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն ընդամենը դիտորդի դեր է ստանձնել։ Եվ եթե Հայաստանից արտահանման որոշակի աճ էլ նկատվում է, ապա դա ոչ թե տեղական արտադրանքի արտահանմանն է վերաբերում, այլ արտասահմանյան ապրանքներին։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պարագայում Հայաստանն ընդամենը տրանզիտ երկրի դեր է ստանձնել։

Պատահական չէ, որ ԱՄՆ-ից մտահոգություններ են հնչում այն կապակցությամբ, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում, և մեր երկրից արևմտյան ծագում ունեցող չիպեր, էլեկտրոնիկա ու այլ սարքավորումներ են արտահանվում դեպի Ռուսաստան։ Այս պարագայում մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը ուղղակի կարող է հայտնվել պատժամիջոցների տակ՝ չնայած մի քանի հայկական ընկերություններ արդեն պատժամիջոցների ցուցակում են։ Պատժամիջոցների տակ հայտնվելու անհանգստությամբ է պայմանավորված, որ հայաստանյան բանկերը վերջերս որոշում են ընդունել արգելափակել Հայաստանի արտահանված էլեկտրոնիկայի՝ սերվերների, միկրոչիպերի, պրոցեսորների դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Փաստացի պատժամիջոցներից խուսափելուն ուղղված քայլերի արդյունքում հայկական կողմը զրկվելու է արևմտյան ապրանքների արտահանման համար տրանզիտի իր դերակատարությունից։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ներքին սպառման աճին, ապա այն ավելացել է հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան ժամանած ռուսների հաշվին։ Բնականաբար, Հայաստանում չկան համապատասխան ֆինանսական ռեսուրսներ սպառման կտրուկ ավելացման համար, իսկ ռուսաստանցիների հետ լրացուցիչ կապիտալ է ներհոսում մեր երկիր։ Նրանց ժամանելու հանգամանքով է նաև պայմանավորված, որ ծառայությունների ոլորտը աճի բարձր ցուցանիշներ է արձանագրում։ Նաև շինարարության ոլորտն է առաջանցիկ տեմպերով աճում, ինչի արդյունքում էլ անշարժ գույքի շուկան գերտաքացած վիճակում է։

Անշարժ գույքի շուկայի միջին ամսական գնաճը կազմում է 1 տոկոս։ Եվ ձևավորված գները գերարժևորված են։ Սակայն պահանջարկի մեծացման պայմաններում շատ հաճախ հաշվի չեն առնվում ռիսկերը։ Եթե հիմա քաղաքացիների մի հատվածի եկամուտն ինչ-որ կերպ կարող է բավարար լինել հիփոթեքով բնակարան գնելու համար, ապա որոշ ժամանակ անց շատերն ուղղակի կարող են զրկվել այդ հնարավորությունից։ Այսինքն, նախ պետք է հաշվի առնել անշարժ գույքի սպառման հետագա թեման։ Դա կարող է խնդիրներ ստեղծել անգամ մեծ հնարավորություններ ունեցող երկրների համար։ Օրինակ՝ Չինաստանը անշարժ գույքի գերտաքացման արդյունքում լուրջ խնդիրների առաջ է կանգնել, 65 միլիոն նորակառույց տներ մնացել են առանց գնորդների։ Արդյունքում բազմաթիվ կառուցապատողներ սնանկացել են կամ հայտնվել են սնանկացման եզրին։ Մյուս կողմից էլ՝ քաղաքացիներից շատերը, միայն եկամտահարկի վերադարձման մասին լսելով ու առանց դրա դետալների մեջ խորանալու, ցանկանում են բնակարան ձեռք բերել։

Նրանք մտնում են մեծ չափերի հիփոթեքային վարկերի տակ՝ նույնիսկ առանց պատկերացնելու, թե առաջիկա տարիների համար ինչ ահռելի ֆինանսական բեռի տակ են մտնում այն պարագայում, երբ անշարժ գույքի այսօրվա բարձր գները որոշ ժամանակ անց կարող են նվազել։ Մյուս կողմից՝ եթե առաջիկայում հարկային օրենսդրությունից հանվի եկամտահարկի վերադարձի նորմը ամբողջ Երևանի համար, շինարարության բլոկն էլ կարող է կաթվածահար լինել: Իսկ եթե արտաքին գործոններով պայմանավորված Հայաստան ժամանած ռուսներն էլ զանգվածային կերպով հեռանան, ապա անշարժ գույքի շուկայում դիտվող ակտիվությունը կմարի, իսկ շինարարության ոլորտում ձևավորված մեծ պահանջարկը կտրուկ կնվազի։ Այնպես որ, եթե հաշվի ենք առնում, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը գլխավորապես պայմանավորված են ծառայությունների ոլորտի ու շինարարության առաջանցիկ տեմպերով, ապա հետագա ամիսների համար լուրջ ռիսկեր են ստեղծվում տնտեսական ակտիվության տեմպերի պահպանման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU