Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե որոշ տարածքներ արդեն «դուրս են գրվել». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը «Փաշինյանը բարձրացնում է էքսկլավների՝ Ադրբեջանին հնարավոր վերադարձի հարցը» վերնագրով հոդվածում գրում է, որ էքսկլավներն այն բարդ խնդիրներից են, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են լուծել մի քանի տասնամյակ շարունակվող բանակցություններում։ Հունիսի 2-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանին Քյարքի (Տիգրանաշեն) գյուղի մասին հարց են ուղղել, և Փաշինյանի պատասխանը կարծես վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Տիգրանաշենից։ Ներկայում այնտեղ ապրում է առաջին պատերազմից հետո տեղափոխված հայերի փոքր համայնք: Ազգային անվտանգության տեսակետից գյուղը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ գտնվում է անմիջապես երկրի գլխավոր մայրուղու վրա, որն անցնում է հյուսիսից հարավ։

Փաշինյանը բազմիցս ասել է, որ ժամանակակից սահմաններ գծելիս Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հիմք ընդունեն 1975 թվականի խորհրդային քարտեզները, որոնք ամենաթարմն ու ճշգրիտն են, և, ըստ նրա, հենց դրանով էլ պետք է առաջնորդվել անկլավների հետագա ճակատագիրը որոշելիս։ «Եթե պարզվի, որ ըստ այս քարտեզի, այն պատկանում է Ադրբեջանին, ապա մենք դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա»,ասել է նա։ Կասկածից վեր է, որ Փաշինյանն արդեն գիտի, որ, ըստ այդ քարտեզի, Քյարքին իսկապես պատկանում է Ադրբեջանին։ Ապա նա նաև հայտարարել է, որ գյուղի առանցքային մայրուղու վրա գտնվելու հանգամանքը առանձնահատուկ խնդիր չէ. «Խնդիրներ չկան։ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն այնպիսի մակարդակի է հասել, որ անլուծելի խնդիրներ չկան»,- ասել է Փաշինյանը։

Նրա հայտարարությունների պատճառով ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ և որոշ այլ տարածքներ արդեն դուրս են գրվել, դրանք արդեն համարվում են գործնականում Ադրբեջանին հանձնված։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի իր ներկա ընթացքը, ապա Տիգրանաշենի ճակատագիրը ավելի վատ կլինի, քան Շուռնուխինը»,- Փաշինյանի ելույթից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Անկլավների փոխանցումը հակառակորդի մոտ կառաջացնի գայթակղություն՝ շարունակել պատերազմը Հայաստանի տարածքում, քանի որ դրա համար բարենպաստ պայմաններ կլինեն, և արդյունքում խաղաղության պայմանագիրը կվերածվի պատերազմի պայմանագրի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ, այժմ քաղաքական ընդդիմության հետ դաշնակից Վազգեն Մանուկյանը։

Քյարքին և նմանատիպ պայմաններում գտնվող մի շարք այլ գյուղեր վեճի առարկա են դարձել դեռևս 2020 թվականի պատերազմի ավարտին։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմին վերջ տված հայտարարության մասին առաջին հաղորդագրություններում նշվում էր, որ համաձայնագրում խոսվում է «հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքը ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին»։ Սակայն այդ արտահայտությունը հանվել է փաստաթղթի պաշտոնական տեքստի: (Կա ադրբեջանական երկու էքսկլավ, որոնք մտնում են Ղազախի շրջանի մեջ: Երրորդը Տիգրանաշենն է, որը գտնվում է Նախիջևանի մոտ։ Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում եղել է մեկ հայկական էքսկլավ՝ Արծվաշենը): Այդ ժամանակից ի վեր այդ հարցը պարբերաբար հայտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հանրային քննարկումներում։

Հայաստանի դիրքորոշումը հիմնականում այն է, որ երկու կողմերն էլ պարզապես պետք է պահեն առկա տարածքները միջազգայնորեն ճանաչված սահմաններում (այսինքն՝ հրաժարվեն Արծվաշենից և դրա դիմաց ստանան ադրբեջանական տարածքները)։ Բայց Ադրբեջանը պնդում է, որ պետք է իր վերահսկողությանը վերադարձնի խորհրդային տարիների իր տարածքները։ Օրինակ՝ հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ դժգոհելով, որ «Հայաստանը շարունակում է գրաված պահել 8 ադրբեջանական գյուղ և տարբեր պատրվակներով ձգձգում է Ադրբեջանին այդ գյուղերը վերադարձնելը»։ Փաշինյանի հայտարարությունը կարող է հնչել որպես Հայաստանի նախկին դիրքորոշման մերժում, բայց դա նաև կարող է պարզապես նվազեցնել սպասելիքները, քանի որ եթե Հայաստանին հաջողվի բանակցությունների ընթացքում իր տարածքը պահել ներկա սահմաններում, ապա դա կարող է հայ հանրությանը ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ:

Նման կարծիք է հայտնել Տնտեսական և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը Eurasianet.org-ի հետ զրույցում: «Վարչապետը երկու տարբերակ ունի,- ասել է Պողոսյանը,- եթե հաջողվի պահպանել էքսկլավները, ապա կհայտարարվի հաղթանակի մասին, իսկ եթե էքսկլավները տալու որոշում լինի, նա բոլորին կհամոզի, որ դա ողբերգություն չէ»։ Խորհրդային ժամանակաշրջանի սահմաններում գտնվող անկլավները վերադարձնելու որոշումը լոգիստիկ խնդիրներ կստեղծի։ Դա կհանգեցնի նրան, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերի հետ միասին անհրաժեշտ կլինի լուծել նույն մասշտաբի տարաձայնություններ Տիգրանաշենի, Արծվաշենի և այլ նոր միջանցքների հետ կապված։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը կարող է շահագրգռված լինել փոխանակել իր էքսկլավները մեկ հայկականի հետ, այսինքն՝ բանակցություններ վարել այնպիսի հանգուցալուծման շուրջ, ըստ որի, իրեն կանցնեն նույն չափի տարածքներ, ինչը կկորցնի: Նման կարծիք է հայտնել Բաքվի քաղաքական վերլուծաբաններից մեկը, որը խնդրել է չնշել իր անունը, որպեսզի կարողանա ավելի անկեղծ խոսել։

Ըստ նրա, որպեսզի թվերը համապատասխանեն, Բաքուն կարող է դիտարկել լուծում, որը թույլ կտա Ադրբեջանին վերականգնել վերահսկողությունը սահմանակից գյուղերի նկատմամբ, փոխանակել էքսկլավները և պահպանել վերահսկողությունը 2020 թվականին իր վերահսկողության տակ անցած հայկական տարածքների մի մասի վրա։ Գործարքը կարող է ներառել նաև Նռնաձոր գյուղը, որը գտնվում է Հայաստանի հարավում, և որը մինչև 1928 թվականը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում և հայտնի է եղել Նյուվադի անունով. Ադրբեջանը փորձել է վերականգնել գյուղի նկատմամբ վերահսկողությունը նախորդ բանակցությունների ընթացքում և կարող է նորից փորձել, ասել է Eurasianet.org-ի ադրբեջանցի զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board