«Դու ո՞վ ես, որ տարածքներ հանձնես, այս երկրի դիկտատորը չես, թագավորը չես...իրավունքներդ գրված են»
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
Տառացիորեն երեկ հրապարակվեցին նոր սոցիալոգիական հարցման տվյալները, որից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է հայրենիքի հանձնման ամոթալի քաղաքականությանը, և պատրաստ է պայքարել մեր հավաքական արժանապատվության և իրավունքների վերականգման համար:
Թե ինչպես դա անել, որոնք են մեր տրամադրության տակ առկա իրական լծակերը, ինչպես գործով ամրապնդել հայրենիքի պաշտպանությունը, և դուրս գալ մեզ պարտադրած հուսալքությունից՝ խոսել ենք Գյումրիի Գալա հեռուստատեսության եթերում՝ լրագրող Արմենուհի Վարդանյանի հետ: Սիրով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



