Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է

ANALYSIS

Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է, որը լրջագույն օգուտներ կարող է տալ մեր հանրապետությանը։ Հայտնի լրագրող Արմեն Դուլյանը իր ֆեսբուքյան էջում ուշագրավ մի գրառում է արել՝ նշելով, որ առաջիկա տասնամյակներում պղնձի նշանակությունն աճելու է, քանի որ մարդկությունը փորձում է սահմանափակել նավթի ու գազի արդյունահանումը։ «Եվրոպական որոշ երկրներ նույնիսկ փորձել են մի քանի տարուց ընդհանրապես վերացնել ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների շահագործումը, իսկ էլեկտրամոբիլների արտադրության համար պահանջվում է 2,5 անգամ ավելի շատ պղինձ։ Պղինձն օգտագործվում է նաև արևի ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայաններում, իսկ այսպես կոչված «կանաչ» էներգետիկան սկսել է զարգանալ պարզապես անհավանական տեմպերով»,-փաստում է լրագրողը։

Ըստ Արմեն Դուլյանի՝ մասնագետները կանխատեսում են, որ պղնձի պահանջարկն աշխարհում 2035 թվականին կավելանա 2 անգամ, իսկ դրա դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա։ «Այսինքն անհրաժեշտ կլինի լրացուցիչ այդքան քանակություն, որը չկա, պարզապես չկա, մեր մոլորակում պղնձի պաշարները խիստ սահմանափակ են ու հիմնականում հայտնաբերվել ու օգտագործում են, վերջին տարիներին նոր հանքավայրեր գրեթե չեն շահագործում»,- նշել է Արմեն Դուլյանը՝ մեկ օրինակ բերելով, թե ավստրալիական Rio Tinto ընկերությունը Մոնղոլիայում՝ Գորի անապատում, պղնձի նոր հանքավայր շահագործելու դիմաց պարտավորվել է փակել այդ երկրի արտաքին պարտքը, կառուցել նոր ավտոճանապարհներ, առանձին էլեկտրակայան և նույնիսկ օդանավակայան։

Ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկն էլ մի քանի տարի առաջ կանխատեսել էր, որ 2025 թվականին պղնձի 1 տոննայի գինը կհասնի 15 հազար դոլարի։ Դուլյանը նաև ուշագրավ մի հարց է տալիս, թե ինչո՞ւ է Հայաստանից դուրս բերվում միայն հանքանյութ, որտեղ պղինձը հարստացման գործընթացից հետո կազմում է մոտ 30%։ «Ինչու՞ Հայաստանում չենք վերամշակում հանքանյութը, որպեսզի մաքուր պղինձ արտահանենք և առնվազն 2 անգամ ավելի շատ եկամուտ ստանանք»,- հարցնում է Արմեն Դուլյանը։

Նշենք՝ այս համատեքստում ուշագրավ է մի շատ կարևոր տեղեկություն, պղնձի գինը դեռևս այդպիսի հսկայական մակարդակի չի հասել, ավելին այս տարվա ընթացքում փոքր ինչ ընկել է, իսկ նախորդ տարի Հայաստանում պղնձի արտադրության հիմնական ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եղել է թիվ մեկ հարկատուն, ողջ տարվա ընթացքում մոտ 144 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 2,3 անգամ։

Ի թիվս այլ հանգամանքների՝ ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էր միջազգային շուկաներում պղնձի գների աճը։ Պատկերացնել կարելի է, թե ի՞նչ հարկեր կվճարի ԶՊՄԿ-ն, եթե պղինձը նման գնաճ և պահանջարկ ցուցադրի առաջիկա տարիներին։ Ընկերությունը նաև լուրջ նպատակներ ունի ավելացնելու արդյունահանման ծավալները, նաև համապատասխան ձուլարան կառուցելու, սակայն հենց որևէ նման նախաձեռնության մասին հաղորդվում է, անմիջապես տարատեսակ «բնապահպաններ» և ուղղորդվող անձինք անիմաստ աղմուկ են բարձրացնում և փորձում խլացնել, մինչդեռ նույնիսկ աշխարհի առաջատար փորձագետներն են նշում, որ պղինձը լրջագույն հարստություն է դառնալու և, ի տարբերություն մեր հարևանների, Հայաստանն ունի այդ հարստությունը։

Աշոտ Բարսեղյան

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall