Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


«Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինձ երբեմն զարմացնում են մեր որոշ քաղաքացիների, և նկատի ունեցեք, անգամ ոչ այնքան անգրագետ քաղաքացիների անգրագետ պնդումները: Այստեղ ես անգամ չեմ խոսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քորոբյանի մասին, որը սիրում է օստապբենդերությունը, օրինակ՝ չոր նավահանգստի, կամ Հայաստանով անցնող Արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի մասին պաթոսախեղդություններով: Նա ուղղակի սիրում է «Նյու Վասյուկիներ ստեղծել», ինչպես և իր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (օրինակ՝ ուսանողական քաղաքի ստեղծումը, կամ էլ «հայկական խաչմերուկը»): Ինչպես հայկական ժողովրդական իմաստությունն է ասում, «միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում»: Այստեղ հարցն այն է, որ երբեմն անգամ գրագետ մարդիկ չեն պատկերացնում աշխարհագրական քարտեզը իր ամբողջության մեջ:

Իսկ իրականությունն այն է, որ, ուզենք թե չուզենք, Հայաստանը կղզի է, ընդ որում՝ առևտրային ուղիներից հեռու ընկած կղզի: Պատկերավոր լինելու համար Հայաստանը պատկերացնենք մի քառակուսի, որը չորս կողմ ունի՝ հյուսիսից՝ Վրաստանը, արևել քից՝ Թուրքիան, արևմուտքից՝ Ադրբեջանը, հարավից՝ Իրանը: Ընդ որում, նույն Վրաստանը արևելքից և արևմուտքից սահմանակից է, համապատասխանաբար, Թուրքիային և Ադրբեջանին, նույն կերպ՝ Իրանը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանին: Հաշվի առեք նաև այն, որ մեր հարևան չորս պետությունների այդ բոլոր սահմանները ձգվածությամբ ավելի երկար են, քան Հայաստանի հետ ունեցած նույն երկրների սահմանները (բացի, իհարկե, քառակուսու տրամաբանությանը չենթարկվող Թուրքիա-Ադրբեջան սահմանը, քանի որ այդ սահմանը Ադրբեջանի անկլավ Նախիջևանի հետ է), ընդ որում՝ այդ սահմանները անցնում են ինչպես լեռնային հատվածներով, այնպես էլ հարթավայրերով:

Պատկերացրեցի՞ք քառակուսին: Հիմա հարց. այս նշված երկրներից ո՞վ և ու՞մ հետ կարիք ունի կապվել Հայաստանի միջոցով: Սա երկու անհայտով հավասարում չէ, սա երկրաչափություն է, որը ցույց է տալիս, որ կա երկու հնարավոր պատասխան՝ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, և Իրանը՝ Վրաստանի հետ: Մնացած այլ խուճուճ-մուճուճ պատասխանները չեն ընդունվում, քանի որ, ի վերջո, լեռնային Հայաստանով ճանապարհներ անցկացնելը շատ ավելի դժվար է, քան հարթավայրերով: Սկսենք երկրորդից. արդյո՞ք Իրանը ցանկանում է կապ հաստատել Վրաստանի հետ Հայաստանի միջով: Իհարկե: Բայց այնպես չէ, որ դա կենսական նշանակություն ունի, քանի որ Իրանը դեպի Վրաստան հիմա էլ ճանապարհներ ունի Ադրբեջանով և Թուրքիայով, նաև, իհարկե, Հայաստանով անցնող ճանապարհն է գործում:

Ուղղակի Հայաստանով ճանապարհը այլընտրանք է որոշակի ռազմաքաղաքական իրավիճակների դեպքում: Եվ անգամ հաշվի չառնելով կրոնական գործոնները՝ թեոկրատ Իրանում են դա հասկանում և դեմ են, որ վտանգվի Սյունիքը: Ամենագործողը առաջին տարբերակն է. Թուրքիան կապ է հաստատում Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով (այստեղ հարցն այն է, որ, ըստ Ալիևի ու նաև Էրդողանի, ոչ թե Հայաստանի տարածքով, այլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», որը Հայաստանի իրավասության տակ չի լինի): Անհայտ է՝ արդյո՞ք կլինի դա (Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել), բայց ցանկացած դեպքում կարելի է արձանագրել, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Հայաստանին ոչինչ չի տալիս, Հայաստանը իր աշխարհագրական դիրքով չի կարող դառնալ տրանսպորտային հանգույց, ընդ որում՝ այս պահին չկա Հայաստանից արտահանվող ինչ-որ բան, որը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման դեպքում կարող է իջեցնել ինքնարժեքը, այսինքն՝ շուկայում մրցունակ դառնալ:

Հասարակ օրինակ. նույն ծիրանը, ինչ նոր ճանապարհներ էլ բացվեն, միևնույնն է, արտահանվելու է Ռուսաստան ամենակարճ ՝ Ռազմավիրական ճանապարհով (թերևս մեկ էլ Վրաստան-Աբխազիա ճանապարհով, որին հասնելուն դեռ շատ ժամանակ կա): Ի վերջո, նախկինում ԽՍՀՄ բաց ճանապարհների դեպքում էլ է այդպես եղել: Այլ հարց է, որ առանձին գիտունիկների թվում է, թե երկաթուղով ապրանքաշրջանառությունը ավելի էժան է, քան ավտոտրանսպորտով… Հասարակ օրինակ. համեմատեք Ռուսաստանում, ինչու չէ՝ նաև Հայաստանում, երթևեկությունը ավտոբուսով և գնացքով…

Լավ, շատ չխորանանք դրա մեջ: Հայաստանը չունի ծանր արդյունաբերություն, և համոզված եմ, որ չի էլ ունենա, Հայաստանին պետք չեն հարյուրավոր վագոններից բաղկացած ծանրաքարշ գնացքներ, քանի որ Հայաստանից դրանցով արդյունահանելու բան չկա, առավել ևս՝ ներկրելու: Հայաստանին ներկայում պետք է և պետք է լինելու բարձր տեխնոլոգիական արտադրանք, այսինքն՝ արտադրանք, որը տեղավորվում է անգամ «Նիկոլի ուսապարկում», բայց 200 վագոնանոց շարժակազմի արժեք ունի: Պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել և առաջնային նպատակ հայտարարել տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը: Դա նրանց է պետք առաջին հերթին, ոչ թե մեզ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board