Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


«Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ukraina.ru-ն «Արմեն Գասպարյանը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքագետ, հրապարակախոս, հեռուստառադիոհաղորդավար և ՌԴ Հանրային պալատի անդամ Արմեն Գասպարյանը հարցազրույց է տվել Ukraina.ru-ին:

Հարց.- Արմեն, մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, իսկ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կրկին հանդիպել բոլոր նրբությունները ճշտելու համար։ Ինչո՞ւ է Փաշինյանը գնում Ղարաբաղի բացահայտ հանձնման, և արդյո՞ք Հայաստանը այլ ելք չունի:

Արմեն Գասպարյան.-Ինձ թվում է՝ Փաշինյանին հենց դրա համար էլ այնտեղ «բրթել» են իշխանության։ Ես սա ասել եմ 2018 թվականի մայիսին, և ժամանակի ընթացքում իմ բոլոր տխուր կանխատեսումներն իրականություն դարձան, փաստորեն, բոլորի աչքի առաջ։ Ես այն ժամանակ ասել եմ, որ առաջին փուլը լինելու է Ղարաբաղի կորուստը, քանի որ պատերազմող երկրում բլոգերը չի կարող վարչապետ լինել, ուղղակի, ըստ սահմանման, չի կարող։ Ավելին, եթե բլոգերը, կներեք արտահայտությանս, Սորոսի կառույցներից է։ Կարծում եմ, որ հաջորդ փուլը լինելու է այն, որ նրանք կսկսեն ժխտել 1915 թվականի Ցեղասպանությունը, և դա ինձ նույնպես չի զարմացնում։

Դե, լսեք, նրանք բացարձակապես զարմանալի մարդիկ են, երեսուն տարի դա նրանց համար եղել է ազգային գաղափար։ Այդ տեսակետից Հայաստանը դժբախտ պետություն է, նրան միայն լիակատար փլուզում է սպասվում։ Ցեղասպանություն, պառակտված ազգ, ամենատարբեր խնդիրների մի ամբողջ փունջ, հանրապետություն թշնամիների օղակում, և միակ լուսավոր կետը Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակն էր։ Հիմա դա էլ չկա: Պարզապես տեսարան է: Եվ ամենակարևորը, որ ոչ մեկին ոչինչ չի հետաքրքրում։ Այս օրերին մտածում էի, լա՛վ, գոնե միանձնյա պիկետ կլինի՞ այդ հարցով։ Ոչ, նրանց ամեն ինչ ձեռք է տալիս: Ես կասեմ ոչ սիրված խոսքեր, որոնց համար ինձ վրա, հավանաբար, ոտից գլուխ թքեն, բայց ինչ-որ մեկը պետք է դա ասի։ Հասկանո՞ւմ եք, հին հույներ են եղել, հին հռոմեացիներ են եղել, որտե՞ղ են նրանք, եղել են կելտեր, կելտական խորհրդանիշները հիմա էլ արգելված են, բայց իրենք՝ կելտերը, չկան։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանն էլ է գնում այնտեղ, այդ ուղղությամբ, այդ թվում՝ պետականության կորստի։ Որովհետև, իհարկե, այդպես վարվելու համար չգիտեմ, թե մարդ ի՞նչ պետք է ունենա հոգում, սրտում: Եվ որ ամենակարևորն է, հասկանո՞ւմ եք, անհնար է պատկերացնել, թե իրականում ի՞նչ է մտածում նա՝ Փաշինյանը։ Մեկ նա դուրս է գալիս ու հրապարակավ կոպտում Զախարովային, իբր թե իրեն պետք չէ մեկնաբանել: Հաջորդ օրը նա գոհ ու երջանիկ նստում է Մոսկվայում ու ինչ-որ բանի մասին խոսում։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել:

Հարց.-Վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ կազմակերպությունն իբր անգործունակ է։ Ի՞նչ կկորցնի այդ դեպքում Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին։

Արմեն Գասպարյան.- Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել Հայաստանի քաղաքական ղեկավարության մտքերն ու նպատակադրումները։ Կներեք, ես չեմ կարող այնքան շատ խմել, որպեսզի նրանց հետ հոգեֆիզիկական խանգարման նույն ալիքի վրա հայտնվեմ: Որովհետև սթափ վիճակում ես չեմ կարող նման բանը հասկանալ: Նա՝ Փաշինյանը, դուրս կգա ՀԱՊԿ-ից, հետո ի՞նչ: Բոլորն արդեն 2020 թվականի աշնանը տեսել են, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական բանակը: Երբ պատերազմ էր ընթանում, հայկական բանակը խորոված էր ուտում, կոնյակ խմում, իրեն հիանալի էր զգում։ Նա պարզապես ընդհանրապես չկար պատերազմում, չնայած Ռուսաստանից հնչող հարցերին՝ հե՜յ, այնտեղ՝ երկաթի տուփի վրա, միգուցե ինչ-որ կերպ հավաքե՞ք ձեր մտքերը այս ամենի մասին: Չեղա՛վ: Ես չեմ պատրաստվում Փաշինյանին բացատրել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների տնտեսական նախապատվությունները, որովհետև նախ պետք է դեֆեկտոլոգի հրավիրել, որը կկարողանա այդ անձին հասանելի բառեր գտնել, իսկ դա շատ դժվար է։ Հետևաբար, ես չգիտեմ: Ինձ համար դա փակուղի է։ Իրականում դա միայն ինձ համար չէ փակուղի։

Եթե խոսենք խնդրով զբաղվող փորձագետների հետ, այդ թվում՝ Հայաստանի, նրանք բոլորը ձեզ նույն բանի մասին կասեն։ Կաստրյուլիզմը ինտերնացիոնալ միջազգային հասկացություն է, դա միայն ինչ-որ խուտորում (Կիևի ռեժիմ) չի լինում, ամենուր է լինում։ Պարզապես Փաշինյանի մոտ դա արդեն ինչ-որ, գիտեք, պրեմիում դասի է հասել, ես չեմ վախենում այդ բառից (խոսքը վերաբերում է ուկրաինական մայդանի ժամանակ կաթսաներին խփելուն, Հայաստանում դա «դըմփդըմփ-հուն» էր և շենքերի պատշգամբներից դար ձյալ կաթ ս ա ն ե րին հար վ ա ծ ե լ ը «Փաստ»): Բայց թող հայ ժողովուրդն ինքը որոշի։ Տեսեք, միշտ մի տարօրինակ պատմություն է ստացվում։ Օրինակ՝ հորդորում ես սթափ նայել տեղի ունեցածին, մտածել դրա մասին, իսկ նրանց դա ընդհանրապես չի հետաքրքրում։

Դե, ի սեր Աստծո, հաջորդ բոլոր «գեղեցիկ արդյունքները» պետք է իրենք լվանան, տանեն հին վատ բաները, իսկ այն, որ դա կլինի, կասկած չկա, ասում են: Չնայած արդեն ասում են, որ ինչ-որ հայտնի մեկը արդեն Կանադայում անշարժ գույք ունի, եթե ինչ-որ բան այնպես չլինի, կգնա այնտեղ... բայց մնացածները, հավանաբար, կմնան և «ինչպե՞ս այսպես եղավ» հարցը կտան։ Չգիտեմ՝ ինչ ցանկանամ նրանց։ Երջանկություն։ Ամենայն բարիք և լավ տրամադրություն։ Ահա միակ բանը, որը կարող եմ մաղթել նրանց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board