Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան
SOCIETYՀունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության օրն է, որը ողջ աշխարհում տոնվում է արդեն 50 տարի: Այս օրը նաև բնապահպանների մասնագիտական տոնն է:
Օրվա կապակցությամբ բոլոր բնապահպաններին և ոչ միայն, շնորհավորանքի խոսք հղեց ընկերության բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը` նշելով, որ շրջակա միջավայրի պահպանությունը բոլորի պարտքն ու խնդիրն է` անկախ աշխատանքից ու գտնվելու վայրից:
Բնապահպանական կադրերն այս ոլորտում ինչ խոսք, անելիքներ շատ ունեն, մաղթում եմ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ բոլոր բնապահպաններին,- հավելեց նա,- շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս:
Այս տարի բնապահպանական բաժինը կարգախոս է ընտրել` «Պայքար պոլիէթիլենային տոպրակների դեմ» և այսօրվանից մեկնարկել են սեմինարները` ընկերության աշխատակիցների համար. Ինչպես տեսակավորել գրասենյակային աղբն ու ինչպես աստիճանաբար էկո մշակույթը բերել կենցաղ: Բոլոր մասնակիցներին բաժանվեցին նաև էկո պայուսակներ. դրանք կփոխարինեն պոլիէթիլենային տոպրակներին, նաև` հարմարավետ են և գեղեցիկ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



