Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն «Թոթափել բեռն ուսերից. ինչո՞ւ Հայաստանը համաձայնեց Ղարաբաղի կորստի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Գլխավորն այն է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից։ Երկրորդն այն է, որ Երևանը երաշխիքներ չի պահանջում ղարաբաղցի հայերի համար։ Փաշինյանի խոսքով, չճանաչված հանրապետության բնակիչները բոլոր հարցերը պետք է ինքնուրույն քննարկեն Ադրբեջանի ղեկավարության հետ։

Ճիշտ է, Հայաստանի կառավարության ղեկավարը սպասում է որոշ միջազգային երաշխիքների, որպեսզի Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները սկզբունքորեն տեղի ունենան։ Սա, իբր, կօգնի խուսափել հայ բնակչության ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Մեկ այլ հարց է «անկլավների» ապագան։ Փաշինյանի խոսքով, հայկական տարածքի խորքում գտնվող չորս ադրբեջանական գյուղերը կարող են վերադարձվել Բաքվի վերահսկողության տակ։ Ի պատասխան՝ Երևանն ակնկալում է հետ ստանալ ադրբեջանական տարածքով շրջապատված Արծվաշեն գյուղը։ Եթե դա տեղի ունենա, հետևանքները ցավալի կլինեն։ Օրինակ՝ Տիգրանաշեն գյուղը, որն Ադրբեջանը իրենն է համարում, գտնվում է Հայաստանը Իրանի հետ կապող միջպետական մայրուղու վրա։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը շեշտում է, որ ձգտում է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։

Նրա խոսքով, հայկական կողմն արդեն Բաքվին է ներկայացրել համաձայնագրի չորրորդ տարբերակը։ Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մոսկվայում, այնուհետև հունիսի 1-ին խորհրդակցություններ կանցկացվեն Քիշնևում, իսկ հուլիսին քաղաքական գործիչները կհանդիպեն Բրյուսելում։ Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է, թեև նա չի ներկայացրել բանակցային գործընթացի մանրամասներ։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ «Այդ ծաղրածուների խումբը վերջապես պետք է հասկանա, որ մեր համբերությունը չպետք է փորձության ենթարկել։ Մենք նրանց բազմիցս բացատրել ենք, որ կանեն այն, ինչ կասենք, կամ դուրս կգան այնտեղից»,- ասել է նա։

Դժվար թե նման հռետորաբանությամբ կարող է նորմալ երկխոսություն լինել Ստեփանակերտի հետ։ Հայաստանի ընդդիմությունը կտրականապես դեմ է խաղաղության համաձայնագրի ներկա տեսքով ստորագրմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթել յանը հայտարարել է բողոքի նոր ալիքի մասին։ Նրա խոսքով, հայ ժողովրդին մոտ վեց ամիս ժամանակ է մնացել մինչև Ղարաբաղի վերջնական հանձնումը։ Իր հերթին, «Համախմբում» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանն առաջարկել է իրավաբանորեն արգելել քաղաքական գործիչներին՝ ճանաչել Ղարաբաղը որպես այլ պետության մաս։ Փաշինյանի նախաձեռնություններին դեմ են արտահայտվել նաև Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կտրուկ են արձագանքել նաև Ղարաբաղում։ Հանրապետության խորհրդարանը հավաքվել է արտահերթ նիստի և միաձայն ընդունել հայտարարություն, որում նշվել է, որ Փաշինյանի գործողությունները կարող են հանգեցնել հայոց պետականության կորստի։ Սակայն Հայաստանում բողոքի ալիք առանձնապես չկա։

Դա, ըստ երևույթին, երկու պատճառ ունի: Մի կողմից՝ նախորդ բողոքի արշավները նկատելի արդյունքի չեն հանգեցրել։ Երկրորդ պատճառը Ադրբեջանի ռազմական սպառնալիքից հոգնածությունն է։ Փաստն այն է, որ Բաքուն անընդհատ հասկացնում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն իրատեսական է։ Իսկ ի՞նչ են ասում փորձագետները: Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը կատարվածի մեջ մեղադրում է անգործունակ ընդդիմությանը: «Մենք տեսնում ենք մեր պետության ողբերգությունը: Հայոց պատմության կրիտիկական պահին չկան տեսանելի քաղաքական ուժեր, որոնք կարող են դիմակայել Ղարաբաղի հանձնմանը։ Ընդդիմությունը պառակտված է, ներքաշված վեճերի մեջ։ Այն չի կարող ո՛չ գործողությունների հստակ ծրագիր մշակել, ո՛չ էլ վառ առաջնորդ նշանակել, որին մարդիկ կհետևեն։ Նախկինում ընդդիմությունն արդեն բազմիցս է նախաձեռնել բողոքի ակցիաներ, բայց ամեն անգամ դրանք ավարտվել են ոչնչով։ Արդյունքում մարդիկ կորցրել են հավատը հնարավոր հաջողության նկատմամբ»,- նշել է զրուցակիցը։

Քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Վադիմ Տրուխաչովն էլ ասել է, որ Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ նոր ռիսկերի։ «Փաշինյանի դիրքորոշումը վաղուց է հայտնի: Այնուամենայնիվ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը մեծամասնություն ստացավ, ինքն էլ վերընտրվեց վարչապետի պաշտոնում։ Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ նախորդ պատերազմից հոգնածությունն իր ազդեցությունն է թողնում»,- ընդգծել է փորձագետը։ Քաղաքագետ Արթուր Աթաևն էլ ասել է, որ ստեղծված իրավիճակը մի քանի պատճառ ունի:

Նախ՝ Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է և՛ տնտեսապես, և՛ ռազմական ներուժով, և՛ ժողովրդագրական ցուցանիշներով։ Բացի այդ, Բաքուն սերտ դաշինքի մեջ է մտել հզոր Թուրքիայի հետ։ «Երկրորդն այն է, որ Փաշինյանը հաջողությամբ ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի ներսում, կարողացել հաղթահարել ղարաբաղյան վերնախավի դիմադրությունը։ Երրորդն այն է, որ հայությունը հոգնել է տնտեսական շրջափակումից։ Արդյունքում Փաշինյանի ծրագրին, որքան էլ հիմա քննադատում են, պարզապես այլընտրանք չեն տեսնում։ Համենայն դեպս, Հայաստանի ընդդիմությունը սեփական ծրագիր չի մշակել»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future