Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Չինական աստղագուշակ. ի՞նչ է պատրաստել Կապիկի տարին Ձեզ համար` ըստ Ձեր ծնված տարիների

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Կրակոտ Կապիկը կսկսի տիրել միայն 2016 թվականի փետրվարի 8-ի ժամը 18։38-ից։ Դեկտենբերի 31-ի կեսգիշերից մինչ հունվարի 1-ի լուսաբացը մենք նշում ենք Նոր Տարին ըստ Գրիգորյան օրացույցի, իսկ արեւելյան օրացույցով դեռ Ոչխարի տարի է համարվում։ Այդ իսկ պատճառով պարտադիր չէ անկացնել Ամանորի գիշերը կարմիր հագուստով, իսկ ուտեստները պատրաստել բացառապես բանանից։

Արևելյան կոլորիտ

Արևելյան օրացույցի յուրաքանչյուր տարին կապված է տարվա կենդանու՝ պահապանի, պաշտամունքի կերպարի հետ։ Ամեն 12-ամյա փուլում նրանք փոխում են գույնն ու հատկանիշները։ Այս խճանկարն ուղղակի կախարդական է։ Անփոփոխ է մնում միայն ամեն կենդանակերպում արտացոլված կնոջ եւ տղամարդու էությունը։

Արեւելյան փիլիոփայությանը համաձայն, հենց «ին» եւ «յան»-ի էությունն ու հինգ տարերքներն են (Փայտ, Կրակ, Հող, Մետաղ, Ջուր) ընկած ամեն ինչի հիմքում, եւ նորմալ կյանքի համար անհրաժեշտ է այդ հինգ տարրերի հավասարակշռությունը։ Յուրաքանչյուր տարերք իշխում է երկու տարվա ընթացքում․ առաջին տարի՝ «յան» (տղամարդու էություն), երկրորդ տարի՝ «ին» (կնոջ էություն)։ Ամեն տարերքին մի գույն է բնորոշ ․ Փայտ՝ կապտա-կանաչ, Կրակ՝ կարմիր, Հող՝ դեղին, Մետաղ՝ սպիտակ, Ջուր՝ սև։

Փետրվարի 8-ին իր տիրույթն է սկսում արական սեռի  Հրե Կարմիր Կապիկի տարին. սա արական էության արտահայտման տարի է։ Այն լայն հնարավորություններ է բացում հատկապես ուժեղ սեռի ներկայացուցիչների համար։ Տղամարդիկ ավելի պահանջված կլինեն, քան կանայք, ավելի հաջողակ եւ կհասնեն բարձունքների հասարակական հիերարխիայում, կարիերայում։ Մնում միայն բաց չթողնել շանսը։ Այս ամենը կստացվի նրանց մոտ, ով ճարպիկ է եւ արագաշարժ, խելացի, նրբանկատ, մարդամոտ, գիտի մարդկային էությունը եւ հեշտությամբ կարող է յուրաքանչյուր «կողպեքին հարմար բանալի գտնել»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ կանանց Կապիկի տարին ոչինչ չի տա։ Ամենեւին։ Չէ որ գեղեցիկ սեռի ներկայցուցիչների շարքերում կան այնպիսիք, որոնց մոտ վառ արտահայտված է «յան» էությունը (այն հեշտությամբ կարելի է որոշել աստղագուշակի օգնությամբ) եւ որոնք բաց չեն թողնի՝ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորությունը։ Հստակ կարելի է ասել, որ կին- Խոյերը, կին-Աղեղնավորները եւ կին-Առյուծները կլինեն ամենահաջողակները այս տարի։

12-ամյա արեւելյան օրացույցը հորոսկոպ չէ, սա հենց օրացույց է։ Բարդ կլինի օրացույցի օգնությամբ որոշել մարդու բնավորությունը, հոգեբանական առանձնահատկությունները, ճակատագիրը, սակայն հասարակության մեջ իրականացման անձնական ծրագիր կազմել հնարավոր է։

1․Առնետ։ Նրանց, ով ծնվել է այդ տարի, Կապիկը խոստանում է հեղինակության և ազդեցության աճ, սակայն մայիսի երկրորդ կեսից ոչ շուտ։ Մինչ այդ դուք պետք է զարգացնեք և բարելավվեք կրթական մակարդակը՝ չվախենալով կրկին ճանաչել ձեզ շրջապատող և արդեն իսկ ծանոթ աշխարհը։ Հեռավոր երկրները, որտեղ դուք ինչ-որ բան բացեք թողել, անհազթահարելի ուժով կկանչեն, կգայթակղեն ձեզ։ Վերջապես կսկսեք ուսումնասիրել երբեմնի կողքի դրած փիլիսոփայական աշխատությունները։ Կվերականգնվի կրոնական ծեսերի նկատմբամբ հետաքրքրությունը։ Մայիսի կեսից գիտակցեք, որ շրջապատին հետ կիսվելու բան ունեք՝ արեք դա դասախոսություններ կարդալու, կամ գրքեր գրելու միջոցով։ Սա փիար-արշավների ժամանակն է։ 2016 թվականի աշունը՝ դա հայտնի դառնալու ժամանակն է, կամ  սկսվում է կարիերային աճը։

2․Ցուլ։ Ցուլի տարում ծնվածները ձեռք են բերում վստահություն և հաստատվում են հասարակության մեջ՝ ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության հաղթահարման ընթացքում։ Դուք հաջողության կհասնեք, եթե հանդարտվեք, մոռանաք տագնապների և վախերի մասին և կդադարեք որպես վտանգ ընկալել աշխարհը ։ 2016 կլինի կենսակերպի փոփոխությունների տարի, և ավելի լավ է փոփոխությոևնների նախաձեռնող լինել, քան դիմադրել ինչ-որ նորություններին։ Ամռանը դուք զբաղված կլինեք ժառանգության, կտակի  հարցերով, կամ կսկսեք համագործակցել բանկերի հետ։ Կողակիցը կսկսի ավելի շատ վաստակել։ Աշնանը կարող եք սկսել ուսումը բուհ-ում, կամ շարունակել և ստանալ երկրորդ բարձրագույնը։

3Վագր։ Վագրերը մտահոգված կլինեն ամուսնական հարաբերություններով։ Հավանական է, որ շատերի ամուսնալուծության գործընթացը  կձգձգվի մինչև ամառ։ Ոմանք ամռանը տրամադրված կլինեն բաժանվելու, մյուսներն էլ կմտքափոխվեն։ Բաժանվողների թիվն ավելի մեծ է։ Կոլեկտիվում հեղինակային աճ կնկատվի, հակառակորդներին  համախոհ կդարձնեք։ Ամռանը հավանական է պաշտոնի բարձրացում, հետևաբար՝ բարձր աշխատավարձ և կենսակերպը փոխելու հնարավորություն։ Այդ ժամանակ կարող եք եկամտաբեր և հաջողված պայմանագրեր կնքել։ Կողակիցը կսկսի ներդնել ավել գումար ընտանեկան բյուջե, և այդ համգամանքը  կլավացնի ընտանիքի ֆինանսական կարգավիճակը։

4Նապաստակ։ Այս տարի ծնվածների համար գործնական աշխատանքը միակ փրկությունը կլինի՝ անքնությունից և հուզական իրարանցումից ազատվելու համար․հարկավոր է ուղեղը  կենտրոնացնել  ձեռքերի պրակտիկ աշխատանքի վրա, և բոլոր վատ մտքերը կանհետանան։ Գործեք, կարեք, կարգի բերեք ձեր դարակները, մաքրեք բույսերի տերևների փոշին։ Այս գործողությունները կակարգավորեն ձեր մտքերը, և դուք չեք վատնի ձեր ուժերը ավելորդ ու անպետք գործերի վրա։ Կարիքավոր անձանց օգնելու  հնարավորությունը, միգուցե,  շատերին ուրախություն կպարգևի։ Աշնանը պաշտոնապես ձևակերպեք ձեր սիրելիի հետ հարաբերությունները։

5Վիշապ։ Կապիկը Վիշապներին հաճելի պարգևներ է խոստանում․ երջանիկ սեր, ոգեշնչում, ստեցծագործական բեկումներ, երեխայի ծնունդ, կամ ուրախություն՝ արդեն եղած երեխաների հաջողություններից։ Հարկ կլինի մեծ ուժ և հոգի ներդնել երեխաների դաստիարակության, սիրելիին ավելի լավ ճանաչելու և հմտությունների ձեռքբերման հարցում։ Այդ ամենն անելու շատ հարմար ժամանակ են 2016 թ-ի ձմեռն ու գարունը։ Իսկ ամռանը փորձեք հավասար հարաբերություններ հաստատել թանկ մարդու հետ, չնայած որ ստիպված կլնեք ստանձնել ուսուցչի և դաստիարակի դիրքորոշումը։ Ստեղծագործական և արվեստի ոլորտի մասնագետների համար մինչ աշուն արդյունավետ և բեղմնավոր ժամանակահատված է։ Իսկ աշնանը բուժզննում անցեք, կամ էլ, հարկ եղած դեպքում՝ բուժման կուրս։

6Օձ։  Օձերին հարկավոր բնակարանային խնդիր լուծել ՝ հաջորդ հարմար ժամանակը միայն 19 տարի հետո կլինի։ Հնարավոր է, դուք արդեն սկսկել եք զբաղվել այդ գործերով անցնող տարվա մեջ և նույսնիսկ տարբերակներ եք մտապահել։ Մինչև մայիսի կեսև հարկավոր նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ հավաքել անհրաժեշտ փաստաթղթեր, լուծել ֆինանսական հարցեր։ Իսկ ամռանը կարող եք տուն, կամ բնակարան գնել, գումար ներդնել ՝ տարածքն ընդլայնելու համար, գնել անշարժ գույք, սակայն ոչ արտասահմանում։ Հենց այդ ժամանակ ընտանիքում ավելացումներ են սպասվում ՝ հնարավոր է, երեխաների ամուսնանալու շնորհիվ։ Աշնանը սկսվում է երեխաներ պլանավորելու և ունենալու ժամանակը։

7Ձի։ Ձիերն այս տարի շատ են շփվում, ճանապարհորդում, սովորում։ Տարվա առաջին կեսը՝ տեղեկատվության կուտակման, ծանոթությունների, ընկերական նոր շրջապատի ստեղծման ժամանակ է։ Այս ժամանակահատվածում շատ է կարևորվում ազգականների, մտերմների  և հարևանների ներկայությունը։ Եթե ցանկանում եք ինչ-որ հմտություններ ձեռք բերել՝ ժամանակն է հաճախել համապատասխան դասընթացներ՝ խոհարարական, վարորդական, կարևոր չէ․ ինչ էլ սովորեք՝ պահանջված կլինեք և կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը  ամռան կեսին։ Տարվա երկրորդ կեսին կենտրոնացրեք ձեր ուշադրությունը ծնողներին՝ հնարավոր է ծնողներից մեկի մոտ կփոխվի սոցիալական կարգավիճակը։

8Ոչխար։  Ոչխարները պետք է գումար վաստակեն՝ սա այն է, ինչ նրանց մոտ ամենից լավ է ստացվում, ընդհուպ մինչև 2016 թ-ի աշունը։ Ձմռանը և գարնանը չարժէ թանկարժեք իրեր ձեռք բերել, մեծ գումարներ ներդնել։ <<Ամենագումարային >> շրջանը կսկսվի ամռանը։ Իսկ մինչ այդ եղեք բոլոր հնարավոր և հետաքրքիր թվացող   նախագծերի մասնակից , նույնիսկ եթե ֆինանսական դրույթը չի համապատասխանում սպասոևմներին․ ամռանն արդեն կզգաք ձեր ջանքերի արդյունքը, իսկ վերադարձը կլինի ավելին, քան դուք սպասում էիք և վաստակում էիք մինչ այդ։ Հենց այդ ժամանակ կարելի է ձեռք բերել այն, ինչի համար երկար ժամանակ գումար էիք կուտակում։ Աշնանը կարելի է հին հեռախոսները, համակարգիչներն ու մեքենաները  փոխարինել նորով։

9Կապիկ։ Կապիկները պետք է զբաղվեն իրենց անձով և օգտվեն իրենց տված բոլոր հնարավորություններից, սա հենց իրենց տարին է։ Այսինքն, այս տարի  իրենց ցուցված է առողջ էգոիզմ։ Գործերից շատերը կունենան իրենց հետևանքները և կձևավորեն հետագա տարիների կյանքը։ Ամռանը շատերը ամուսնական կապեր կհաստատեն, կամ կամուսնալուծվեն, կունենան երեխաներ, դիպլոմավոր մասնագետներ կդառնան, թեկնածուական կամ դոկտորական թեզեր կպաշտպանեն, բարձր տեղեր կզբաղեցնեն տարատեսակ մրցույթներում, կամ այլ կերպ կփոխեն իրենց սոցիալական կարգավիճակը։ Աշնանը ուշադիր հոտևեք  ձեր քաշին՝ գիրանալու ռիսկը շատ բարձր է։

10Աքլոր։ Ձմեռն ու գարունը աքլորների համար դժվար կլինեն՝ ամեն բանի հասնելու համար ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել՝ խոչընդոտները, անհաջողություններն ու  թշնամիների ինտրիգները  հաղթահարելով։ Նաև գլուխ կբարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, այդ իսկ պատճառով լուրջ պետք է զբաղվեք ձեր առողջական խնդիրներով՝ դիմեք բժիշկներին, հնարավոր է նույնիսկ  որոշ ժամանակ պառկեք հիվանդանոցում, կամ էլ վերականգնվեք առողջարանում։ Եթե հետևողական լինեք և վստահեք մասնագետներին, ապա արդեն ամռանը ձեր վիճակը կլավանա։ Իսկ աշնանը սկսվում է աստղային ժամը՝ դուք պահանջված կլինեք շրջապատում, ձեզ հաջողություն, հռչակ և հեղինակության աճ է սպասվում։ Ձեր բնագավառում հաշվի են առնում ձեր կարծիքը։ Զգույշ եղեք, որպեսզի չվարակվեք աստեղային հիվանդությամբ ։

11Շուն։ Շները կարող են պայմանականություններից և հարկադրություններից ազատվել։ Դուք կսկսեք վստահել ինքներդ ձեզ,  կհասկանաք, որ ձեր այսօրվա քայլերից  է կախված ձեր ապագան և համարձակ քայլեր կանեք  Այս դիրքորոշմանը կնպաստեն նոր ընկերները, որոնց հետ կզարգանան հարաբերությունները տարվա առաջին և երկրորդ եռամսյակում։ Նրանք ոչ միայն նոր հետաքրքրություններ կբացահայտեն, այլև կսովորեցնեն այլ կերպ ընկալել պարզ թվացող երևույթները։ Այս փուլում շատ է  զարգացնում մասնակցությունը կամավորական կազմակերպություններում և հասարակական աշխատանքներում, նաև քաղաքական հետաքրքրությունը։ Մի վախեցեք փոխել կենսակերպը։ Դուք վստահ կարող եք ապավինել  ընկերների օգնությանը, եթե ինչ-որ բան չստացվի, կամ երկյուղալի կթվա։ Աշնանը հանգստացեք, հաճախ մեկուսացեք։

12 Խոզ։ Խողերը տարբեր կերպ կարող են անցկացնել գալիք տարին՝ ստեղծել կարիերան, հռչակ կամ իշխանություն նվաճել, ինքնազարգացման հաջորդ աստիճանն անցնել, կենտրոնանալ կարևոր համարվող գործերի իրականացմանը։ Շատ կարևոր է, թե ինչ մեթոդներ եք կիրառում ձեր նպատակին հասնելու համար։ Հաշվի առեք ուրիշների հետաքրքրությունները և մի հատեք նրանց ճանապարհը՝ դա պարտադիր և շատ շուտ կվերադառնա ձեզ։ Ձմռանն ու գարնանը նախապատրաստական աշխատանքներ կատարեք, իսկ ամռանը կարևոր գործեր պլանավորեք։ Ամառային արձակուրդների ամենաթեժ ժամանակահատվածում պաշտոնի բարձրացում է սպասվում։ Աշնանը կարող եք միավորել մարդկանց ընդհանուր  գործի շուրջ ։

Կապիկի տարին ամբողջ աշխարհի համար

Կապիկի տարում ցանկացած հասարակություն հստակ կառուցված համակարգ ձեռք կբերի, որտեղ ամեն ոք պետք է գիտակցի իր տեղն ու կատարի հասրակական դերով տրված պարտականությունները։ Կատարելության կհասնի ինտրիգների և դավադրությունների վարպետությունը, շանտաժի մեթոդները, որտեղ կոգտագործվի սեքսի թեման։ Սա խորամանկ և խելացի պլանների տարի է լինելու, որոնք ուղղված կլինեն  նպատակին հասնելու, թշնամուն ոչնչավնելու և գաղտնի լծակներ օգտագործելու համար։  Մեզ անհանգիստ և լարված տարի է սպասվում, չէ որ այն տիրելու է Կրակի տարերքը։ Բուռն իրադարձություններ են սպասվում բոլոր երկրներում՝ և հեղափոխություն, և պատերազմ, և առանց կանոնների պայքար ՝իշխանության և առաջնոջթյան հասնելու  համար։ 2016 թ․մինչև մարտի 21 իրադարձությունները հնարավոր կլինի կառավարել օրենքների օգնությամբ, սակայն հետո մի փուլ ենք մտնում, որտեղ որոշիչ են դառնում ուժային մեթոդները, երբ ճիշտ է նա , ով ուժեղ է։ Սպասվում է բանակների հետագա ուժեղացումը, ռազմական ուժերի ավելացումը, զենքի տեսակների  ստեղծումը, ոստիկանության ամրապնդումը։ Այս ամենի հետ մեկ տեղ մեծ դեր է խաղում անձը, մարդկային նախաձեռնությունը։

Մինչ 2016 թ․ սեպտեմբերի 10 մենք կատաղի գաղափարական պայքարի ականատես ենք լինելու։ Իսկ աշնանից մինչև տարվա վերջ՝ հեղաշրջումներ տարբեր երկրներում ։

Կապիկի տարին լի է իրադարձություններով, որոնք դժվար է կանխատեսել։ Փորձենք գոնե մեր կյանքում առաջնորդբել ոչ միայն մեր տրամադրությամբ, այլև սեփական գործողությունների հետևանքների պատասխանատվությամբ։

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026