Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Մայիսյան հերոսամարտերի արդիական դասերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը պարբերաբար կանգնել է վճռորոշ ջրբաժանների առաջ, երբ ուղղակիորեն կշեռքի նժարի վրա է դրվել մեր պետականության կամ հայության գոյատևման հարցը։ Ի մասնավորի՝ 1918 թվականին՝ 105 տարի առաջ, հայ ժողովուրդը կանգնած էր նման երկընտրանքի առաջ։ 1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան Կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։

Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևել յան Հայաստան ու Հարավային Կովկաս։ Օսմանյան կառավարությունն այդպիսով միտք ուներ ճանապարհ բացել դեպի Միջին Ասիա և հիմք դնել պանթուրքական ծրագրերի կենսագործման համար։ Ու թվում էր, թե Արևմտյան Հայաստանի հայությանը ցեղասպանության ենթարկելուց հետո ոչնչացման հեռանկար է սպասում այս անգամ Արևել յան Հայաստանի հայությանը։ Այսինքն, ուղղակիորեն դրված էր հայ ժողովրդի իսպառ ոչնչացման հարցը։ Եվ չունենալով որևէ արտաքին աջակցություն, միևնույնն է, արևելահայությունը որոշեց մինչև վերջ պայքարել իր գոյության համար։ Դժվարին ու օրհասական պահին Մեծ եղեռնի ու պատերազմի մարդկային, նյութական և հոգևոր կորուստներից ուշքի չեկած հայությունն ուժ գտավ իր մեջ ինքնակազմակերպվելու։

Հայության երևելի գործիչները որոշում ընդունեցին մինչև վերջ դիմադրել։ Դիմակայելու ու պայքարի ոգով տոգորված էին նաև մյուսները՝ հայ զինվորականները, աշխարհազորայինները, հոգևորականները, անգամ կանայք ու պատանիները։ Նույնիսկ երբ թշնամին պատրաստվում էր հարձակվել Էջմիածնի ու Երևանի վրա, Երևանի նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանն այցելում է Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսին՝ նրան առաջարկելով Էջմիածնից տեղափոխվել առավել ապահով Բյուրական, սակայն Կաթողիկոսը հրաժարվում է՝ նշելով, որ ինքը կմնա ու կմեռնի Էջմիածնում։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևել յան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Նույնիսկ Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում՝ Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «... բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։

Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ Մայիսյան հերոսամարտերի պայքարի հետևանքով էր, որ, չնայած մեծ կորուստներին ու արհավիրքներին, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել մոտ 5 դար առաջ կտրված պետականության շղթան։ Եվ ինչպես նշում էին ժամանակի երևելի գործիչները, արցունքի ու արյան ծովից ծնվեց Առաջին Հանրապետությունը։ Ճիշտ է՝ այսօր Հայաստանի դրությունն ավելի բարվոք է՝ համեմատած Առաջին հանրապետության շրջանի հետ, սակայն հիմա կանգնած ենք արդեն մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ։

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքերն ընկալվում են որպես պատմության դատավճիռ, իսկ հանրությունն անտարբեր է ու պայքարը համարում է անիմաստ։ Դրան նպաստում է նաև օրվա իշխանությունների քարոզչությունը, երբ հանրությանը վախեցնելով նոր պատերազմով՝ խոստանում են «խաղաղություն» բերել՝ ստեղծելով այնպիսի պատկերացում, թե մեզ շուտով սկուտեղի վրա խաղաղություն են մատուցելու։

Այսպիսով Փաշինյանի իշխանությունը մի ձեռքով տևական ժամանակ փափուկ բարձ է դնում հանրության գլխի տակ, իսկ մյուս ձեռքով շարունակում հակառակորդին արվող զիջումների շղթան։ Արդյունքում հերթով կորցնում ենք այն, ինչ ձեռք էր բերվել տարիների մաքառումների ու նաև արյան գնով։ Միաժամանակ, պարզվում է, որ նույնիսկ այն զենքը, որն իբր ՀՀ իշխանությունները Հնդկաստանից գնել էին, Հայաստան չի հասնում, դրա փոխարեն մեր երկիր են ուղարկվում մեծ խմբաքանակի թմրանյութեր։ Ու անցնում է մեր թանկագին ժամանակն ու կորսվում պայքարի յուրաքանչյուր հնարավորություն։ Իսկ իրադարձությունների թափանիվը մեզ անշեղորեն տանում է դեպի պետականության կորուստ։

Կասկած չկա, որ այդ թափանիվը հնարավոր է շրջել միայն պայքարի միջոցով, որի առաջին քայլը պետք է լինի պարտությամբ հպարտացող իշխանությունների հեռացումը, ապա հանրության համախմբումը պայքարի օրակարգի շուրջ, ինչպես որ Մայիսյան հերոսամարտերի ժամանակ էր։ Անհուսության վիճակից պետք է դուրս գալ, քանի որ պատմության ընթացքում հայ ժողովրդի կյանքում ավելի վատ ժամանակներ են եղել, բայց հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նույնը կարող է լինել նաև այս անգամ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California