Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանն ու Ալիևը միասի՞ն են խաղում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru–ն «Փաշինյանն ու Ալիևը միասի՞ն են խաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի անջատումը Հայաստանից Փաշինյանի գործողությունների նպատակն ու գործունեությունն է: Նիկոլ Փաշինյանը ապրիլի կեսերին երկու ամպագոռգոռ հայտարարություններով պայթեցրել է տեղեկատվական տարածքը։ Ապրիլի 12-ին նա հայտարարել է, որ իբր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների ստորագրման պատճառով Լեռնային Ղարաբաղը կորցրել է ինքնորոշման իրավունքից օգտվելու հնարավորությունը դեռ 2007 թվականին, և հիմա իբր ոչինչ հնարավոր չէ անել:

Իսկ դրանից անմիջապես հետո՝ ապրիլի 18-ին, կրկին անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, որոնք իբր այլ ելք չեն թողնում, Հայաստանի կառավարության ղեկավարը խոստովանել է, որ դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, ապա Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել է Ալմա Աթայի հռչակագրի սահմաններում ճանաչել Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց եկեք ավելի ուշադիր նայենք Ալմա Աթայի հռչակագրին և Մադրիդյան սկզբունքներին: Արդյո՞ք Ալմա Աթայի հռչակագիրը, որին իրենց հավատարմությունն են հաստատել Ալիևն ու Փաշինյանը, իսկապես Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման ավելի շատ հնարավորություններ է տալիս, քան Մադրիդյան սկզբունքները, ինչպես պնդում է Փաշինյանը։

1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի տեքստից հետևում է, որ ստորագրողները ճանաչում են «միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղը չի եղել Ալմա Աթայի փաստաթղթի ստորագրողների թվում, չնայած այդ ժամանակ արդեն իսկ հռչակել էր իր անկախությունը։ Բայց Փաշինյանը դրա փոխարեն հայտարարում է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումն իբր բացառել է նման հնարավորությունը։ Ըստ նրա, «Մադրիդյան սկզբունքներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։ Բայց Մադրիդյան սկզբունքների հենց առաջին պարբերությունում նկարագրվում է Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհը պլեբիսցիտի միջոցով։

Միևնույն ժամանակ, այն պարզաբանումը, որ դրան մասնակցում են բոլոր նրանք, ովքեր 1988 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրել են նույն էթնիկ համամասնություններով, գործնականում երաշխավորում է ընտրությունը հօգուտ հայ բնակչության։ Բայց... Փաշինյանը հրաժարվում է նկատել այդ էական հավելումը։ Տարօրինակ է, այնպես չէ՞: Իսկ ի՞նչ է արել գրեթե հինգ տարի իշխանության ղեկին գտնվող Հայաստանի վարչապետը ԼՂ կարգավիճակն ու ինքնորոշումն ապահովելու համար։ Փաստորեն, պարզվում է, որ նրա գործողությունները միայն հանգեցրել են նման հնարավորությունների կորստի։ Ընդ որում, դա հաճախ տեղի է ունեցել ադրբեջանական կողմի հետ ձեռք ձեռքի տված աշխատելով։ 2019 թվականի ամռանը, ելույթ ունենալով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Նիկոլ Փաշինյանը հռչակեց «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը։

Բոլորն անմիջապես նկատեցին այս հայտարարության սադրիչ և Արցախի համար վնասակար բնույթը։ Որովհետև դա ոչ միայն զրկում էր Արցախին սուբյեկտիվությունից և վերջնականապես փակում նրա՝ գոնե որպես դիտորդ բանակցային գործընթացի կողմերից մեկը լինելու հնարավորությունը, ինչպես նշված է Մադրիդյան սկզբունքներում, այլ նաև ընդհանրապես խնդրահարույց էր դարձնում հետագա բանակցությունները։ Փաշինյանի այդ հայտարարությունը շատ նման է ադրբեջանական կողմի հետ համակարգված խաղալու լավ ծրագրված գործողության։ Փաշինյանի նվերը Ադրբեջանին միանգամից երեք անհրաժեշտ բան տվեց: Նախ՝ ցույց տվեց, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղի է մտցվել: Երկրորդ կարևոր հետևանքը ադրբեջանցիների մոբիլիզացումն էր Ղարաբաղյան նոր պատերազմի համար:

Եվ վերջապես՝ 44-օրյա պատերազմը բուն Լեռնային Ղարաբաղում, որը հաղթական էր Ադրբեջանի համար, և որի ժամանակ Փաշինյանը, հակառակ իր կարգախոսին, որ Արցախը Հայաստանի մաս է, չօգտագործեց Հայաստանի զինված ուժերը ամբողջ ուժով, այլ ի սկզբանե ապավինեց կամավորներին և Արցախի պաշտպանության բանակի սեփական ուժերին։ Այդ ամենը անբացատրելիության աստիճան տարօրինակ է, և փաստացի դատապարտեց Արցախին պարտության։ Իսկ հետո Փաշինյանը, ամեն կերպ ձևացնելով, որ մտածում է Արցախի մասին, հայտարարեց «խաղաղության դարաշրջանի» մոտենալու մասին, բայց դրա գինը թաքցնելով: Արցախցիները դարձել են «ժողովրդական առաջնորդի» տարօրինակ քաղաքականության պատանդը։ Չնայած արդարության համար պետք է խոստովանել, որ այդ «տարօրինակ պատերազմը» պետք է որ ինչոր բան սովորեցներ հայ ժողովրդին և արտացոլվեր հետագա ընտրությունների արդյունքներում, բայց դա էլ չեղավ:

Արդյունքում 2023 թվականի ապրիլին Փաշինյանն արդեն հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը գործնականում տալիս է Ադրբեջանին։ Եվ անմիջապես Ադրբեջանի նախագահը, կարծես սպասելով այդ ճանաչմանը, նույն օրը հայտարարեց, որ Ղարաբաղի բնակիչները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը կամ լքեն իրենց հայրենիքը։ Այստեղ ևս կարելի է տեսնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը համակարգված խաղում Ադրբեջանի հետ, քանի որ Մադրիդյան սկզբունքներում ամրագրվածը ակնհայտորեն անշահավետ է Ադրբեջանի համար, որքան էլ Փաշինյանը փորձի նսեմացնել դրանք։ Ո՞րն է հայկական պետության ղեկավարի նպատակը:

Մի՞թե այս ամենը նրա սեփական ֆանտազիաներն են: Իսկ գուցե նա հետևում է MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի խորհուրդների՞ն։ Մադրիդյան սկզբունքները նման էին Դոնբասի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններին։ Դրանք ակնհայտորեն ձեռնտու չէին Ադրբեջանին, և Փաշինյանը օգնեց Ալիևին՝ ազատվել դրանցից։ Նախ՝ մոբիլիզացիայի հնարավորություն ապահովեց Ադրբեջանի համար, հետո «հաջողությամբ» պարտվեց, իսկ հետո այդ սկզբունքները Արցախի համար վնասակար անվանեց։ Մինչդեռ Մադրիդյան սկզբունքների իրականացումը կարող էր Լեռնային Ղարաբաղին միջազգային ճանաչում ապահովել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall