ՀՀ-ում տնտեսական աննախադեպ աճ է տեղի ունեցել. ԶՊՄԿ-ն վճարել է «պատմական թվով հարկեր»
ECONOMICSՀայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել ստվերի կրճատման, ինչպես նաև կառավարության իրականացրած բարեփոխումների հետևանքով։ Այս մասին խորհրդարանում 2022 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սկսել ենք եկամտային հարկը նվազեցնել և այդ նվազեցումը շարունակվում է։ 2021 թ-ին հավաքագրել ենք 512 մլրդ դրամ։ Հարկերը իջեցնում ենք, սակայն եկամտային հարկի հավաքագրումը ավելանում է։
Մեկ այդպիսի օրինակ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի 21.8%-ը պատկանում է կառավարությանը։ 2021 թ-ին կոմբինատը պատմական ամենաշատ հարկն է վճարել, քան 2012 թ-ից սկսած բոլոր տարիների հարկերն իրար գումարած», - ասել է նա։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



