Հիշե´ք, որ դուք Աստծո կողմից ստեղծված հինավուրց ու հարուստ արժեքներով ՀԱՅ ԱԶԳ-ի մաքրամաքուր զավակներն եք. Արտակ Զաքարյան
SOCIETYՀայաստանի և Արցախի դպրոցների սիրելի շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի առաջին ինքնուրույն ձեռքբերման` դպրոցական առաջին կրթական փուլը հաջողությամբ ավարտելու համար:
Միշտ հավատացե´ք, որ ձեր ամենամեծ ուժը` ԳԻՏԵԼԻՔՆ է, որով դուք հաղթահարելու եք ցանկացած խնդիր և կյանքում հաղթող եք դուրս գալու ամեն հարցում: Թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու նպատակները: Շատ շուտով, դու´ք եք լինելու Հայրենիքի տերն ու պատասխանատուն: Եղե´ք հաջողակ, հաստատուն, անվարան, ազնիվ ու քաջ` կյանքի բոլոր ճանապարհներին:
Հիշե´ք, որ դուք Աստծո կողմից ստեղծված հինավուրց ու հարուստ արժեքներով ՀԱՅ ԱԶԳ-ի մաքրամաքուր զավակներն եք: Երբե´ք ու երբե´ք չհանձնվեք ոչ մի բարդության առջև:
Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանիքներին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank





