Քննարկվել են ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:
Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Դեյվիդ Օ՛Սալիվանն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն ու փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել տնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ երկխոսությունը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



