Արագածոտնում բախվել են Ford-ն ու Hayasa մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 25-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյուրմի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Ռազմիկ Ս․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը և Երևանի բնակիչ 51-ամյա Գագիկ Ա․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



