29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը. երիտասարդներին բաժին են տարել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 05.10-ին, Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել երեք երիտասարդների: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ էին հնչեցնում:
Ձերբակալման ժամանակ 29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը և նետել մոտը եղած օդաճնշիչ ատրճանակը. այն դեպքի վայրում հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



