Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


Արևային կայանների ֆինանսավորման տարբերակներ հաճախորդների համար

SOCIETY

2017 թվականին Հայաստանում ընդունվեց արևային կայանների աշխատանքը համակարգող օրինագիծը կամ «Net metering»-ը, որում ամրագրվում է էլեկտրական ցանցերի բաժանորդների ու էլեկտրական ցանցերի հարաբերությունները, սա նաև ենթադրում էր սեփական կարիքների համար տեղադրված արևային կայանների աշխատանքի համակարգում: «2017 թվականից մինչ օրս արևային կայանների հայկական շուկան տարեցտարի զարգանում է: Հարմարավետ են դառնում նաև արևային կայաններ ձեռք բերելու պայմանները: Արևային էներգետիկան համարվում է վերականգնվող էներգիայի տեսակ, Եվրոպան և ԱՄՆ-ն ամեն կերպ խրախուսում են դրա զարգացումը: Քաղաքացիների համար մշտապես գործել են վերաֆինանսավորվող վարկատեսակներ, որոնք ենթադրել են համեմատաբար ցածր տոկոսադրույքներ: Անցած տարվանից սկսած այդ վարկատեսակները դարձան էլ ավելի շահավետ, քանի որ սկսեց գործել պետական սուբսիդավորման ծրագիրը, որը ենթադրում է բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Էներգաարդյունավետ վերանորոգումը ենթադրում է տան վերանորոգման ժամանակ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար ունենալ նաև արևային կայան»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սոլարոն ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հետևյալ կերպ է խրախուսում քաղաքացիներին ունենալ արևային կայաններ: «Մեր նշած վարկատեսակի փաստացի տոկոսադրույքը կազմում է մոտ 14 տոկոս: Պետությունը սուբսիդավորում է այդ վարկատեսակն այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմում է 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս: Ստացվում է, որ պետությունը քաղաքացիներին ասում է՝ դուք կարող եք ունենալ արևային կայան առանց կանխավճարների և հավելյալ ծախսերի, իսկ ես կսուբսիդավորեմ համապատասխան վարկատեսակն այնպես, որ ձեզ համար համապատասխանաբար գործեն 5, 3, 2 և 0 տոկոսադրույքերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ արևային կայանների տարածվածության գլխավոր նախապայմանն այն է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ունենալ սեփական կարիքների համար նախատեսված արևային կայան, ինչը թույլ է տալիս նրանց կայանների տեղադրումից հետո ողջ տարին գրեթե գումար չվճարել էլեկտրական էներգիայի համար. «Քաղաքացին ձեռք է բերում նմանատիպ սարքավորում, որն ապահովելու է հոսանքի հետ կապված ծախսերի զրոյացում, գործելու են նման ցածր տոկոսադրույքեր, ստացվում է, որ գործող վարկատեսակն ամենահարմարն է արևային կայաններ ունենալու համար: Առանց որևէ նախնական ծախսի, հավելյալ վճարների կարելի է ունենալ արևային կայան, դրա ձեռք բերման պահից սկսած զերծ մնալ հոսանքի ծախսերից, ունենալ խնայողություն, հոսանքի համեմատաբար զրոյացված ծախսի հետ ընդամենը բանկային ամսական փոքրիկ վճարում կատարել: Ի դեպ, այն միջինում ավելի փոքր գումար է կազմում, քան մինչև արևային կայան ունենալը քաղաքացու հոսանքի ծախսն էր»:

Արևային կայան ձեռք բերող քաղաքացին 5-ից 7 տարի ժամանակ ունի վարկը մարելու համար: «Ժամկետը սահմանվում է հաճախորդի ցանկությամբ: Օրինակ՝ 7 տարվա դեպքում ամսական միջին վճարումը կազմում է զգալիորեն ավելի քիչ, քան կազմում էր հաճախորդի հոսանքի ծախսը՝ մինչև արևային կայան ունենալը: Բացի դա, այս վարկատեսակն այնպիսին է, որ որևէ պահում կամ տույժ-տուգանք չգործի, եթե հաճախորդը ցանկություն ունենա վարկն ամբողջությամբ մարի կամ էլ մայր գումարից ավելի մեծ ծավալի վճարումներ կատարի: Շատ հաճախորդներ ունենք, որոնք հենց այս վարկատեսակով են ձեռք բերում արևային կայաններ և լինում են դեպքեր, երբ ամբողջական գումարը մարում են անգամ մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածում: Այս վարկատեսակը գործում է 2022 թվականի հոկտեմբերից: Մշուշոտ է դրա ապագան՝ կշարունակի՞ գործել այն մեր քաղաքացիների համար, թե ոչ: Խոսակցություններ կան, որ գուցե հուլիսից դադարեցվի վարկատեսակի սուբսիդավորումը: Իհարկե, ցանկալի է, որ այս վարկատեսակը շարունակի գործել մեր քաղաքացիների համար, քանի որ բավականին շահավետ պայմաններ է առաջարկում նրանց»,-եզրափակում է Հայկ Հայրապետյանը:

Լուսինե Առաքելյան

 

 Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:


Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ [email protected]
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBookLinkedInYoutubePinterest:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia