Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


SIOP նախագահն ուրախությամբ նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր

SOCIETY

Ավարտվեց մայիսի 18֊21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։

SIOP նախագահ Գիլերմո Շանտադան (Guillermo Chantada) միջոցառման ավարտին նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն էր, ուր ամեն մանրուք հաշվի էր առնված, և այստեղ մեծ ուշադրություն էր հատկացված մարդկային կողմին. մասնակիցների համար ապահովված էին բոլոր պայմանները` թե՛ գիտական հատվածի արդյունավետության, և թե՛ երկրի բժշկագիտական ներուժին ծանոթանալու համար։

Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցեց 500-ը․ մասնակցում էին թե՛ Հայաստան ժամանած, և թե՛ առցանց միացած մասնագետներ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Նրանց բոլորին միավորել էր մանկական քաղցկեղի դեմ համատեղ պայքարն ու կյանքեր փրկելու ձգտումը,  մարդկանց բուժման ժամանակակից լուծումներով կիսվելու ու ոլորտը զարգացնել ցանկությունը։

Որպես դրական արդյունք՝ քննարկվեցին բազմաթիվ կառույցների հետ համագործակցության հեռանկարային հնարավորություններ. շատերը նշում էին, որ կցանկանան իրենց պացիենտների/բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակել և խորացնել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ 

«Մենք պատվով ընդունեցինք համաժողովը Հայաստանում և հնարավորություն ստեղծեցինք տեղի մասնագետների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի համաշխարհային անցուդարձին և զարգացումներին, «առաջին ձեռքից» լսելու ոլորտի լավագույններին։ Մյուս կողմից մեզ հաջողվեց միջազգային բժշկական հանրության շրջանում ճանաչելի դարձնել հայ տաղանդավոր բժիշկներին և բարձրացնել նրանց հեղինակությունը, ներկայացնել այն բժշկագիտական ներուժը, որ ունի Հայաստանն այս ոլորտում»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։ 

Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ SIOP Asia 2023 համաժողովի մասնակիցներին շնորհվելու է 24 ՇՄԶ կրեդիտ` Եվրոպական Հավաստագրման Խորհրդի (EACCME®) կողմից` շարունակական մասնագիտական զարգացման համար։ 

Ինչպես նշեցին բանախոսներից շատերը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում շատ սուր է մանկական քաղցկեղի դեմ պայքարը, և SIOP-ի նման կառույցներն աջակցում են գիտական, մասնագիտական փորձառության  տարածմանն ու փորձի փոխանակմանը հատկապես այդ երկրներում։

Ինչ վերաբերում է գիտական հատվածին, ապա առաջին օրը, վերջերս Գետահովիտում հիմնադրված քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնում անցկացվեց Քաղցկեղը վերապրածների (Survivorship Symposium) վերաբերյալ սիմպոզիում։ Այստեղ քննարկվեցին հիմնախնդիրներ, որոնց բախվում են թե՛ պացիենտները, և թե՛ բժշկական անձնակազմը, նշվեց նման կենտրոնների առկայության կարևորությունը ցանկացած երկրում։ 

Քաղցկեղի նախատրամադրվածությանը եւ իմունաուռուցքաբանությանն  առնչվող և մի շարք այլ կարևոր հարցեր մասնագետները քննարկեցին համապատասխան (Cancer Predisposition Symposium եւ Immuno-Oncology Symposium) սիմպոզիումների ընթացքում։ 

Քաջ հայտնի է հոգեբանների և սոցիալ-հոգեբանական անձնակազմի դերը քաղցկեղի բուժման ընթացքում․ Սոցիալ-հոգեբանական սիմպոզիումը (Psychosocial Symposium) միավորել էր մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից՝ քննարկելու խնդիրներն ու դրանց հաղթահարման նոր մոտեցումները հոգեբանության մեջ։ Քաղցկեղի պարագայում հոգեբանական աջակցությունը ոչ միայն բուժառուներին է խիստ անհրաժեշտ, այլ նաև նրանց հարազատներին ու բժշկական անձնակազմին՝ հաղթահարելու և հատկապես հուզական այրման չբախվելու համար։ 

Սիմպոզիումներ անցկացվեցին` նվիրված ռեգիստրներին (Registry symposium), վիրահատական (Surgical Treatment symposium) ու ճառագայթային բուժմանը (Radiotherapy Symposium), ինչպես նաև քույրական գործին։ Վերջինիս շրջանում հաղթողներն անգամ ստացան կրթաթոշակներ լավագույն զեկույցների համար։

Բացման արարողության ընթացքում կարևորագույն իրադարձություններից էր Մանկական ուռուցքաբան֊արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկներին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը։ 

Պրոֆեսոր Ֆոլկների աջակցությամբ է Հայաստանում հիմնադրվել ալոգեն փոխպատվաստումը, ինչի շնորհիվ Հայաստան ժամանած 4 երեխա արդեն իսկ լիովին ապաքինված վերադարձել են Աֆրիկա՝ իրենց հարազատների մոտ։

ԵՊԲՀ դասախոսը` «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդ» 

SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայում ճապոնական Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին: 

Համանուն խորագրով հանդիպմանը մայիսի 20-ին պատվաբեր այս մրցանակին արժանացած մասնագետները ներկայացրին իրենց պատմությունը, ոլորտում կատարած աշխատանքները:

Մարիկո Կակազուն ճապոնուհի է, ով արդեն հինգ տարի աշխատում է Կամբոջայում: «Այս մրցանակը նպատակ ունի ի ցույց դնելու փաստը, որ նույնիսկ այնպիսի ծանր մասնագիտության մեջ, ինչպիսին մանկական ուռուցքաբանությունն է, կան կանայք, ովքեր կարողացել են համատեղել ընտանիքը, աշխատանքը և հաջողություններ են արձանագրել: Եվ սա պետք է մոտիվացնի այն կանանց, ովքեր այս ամենին թերահավատորեն են մոտենում», - իր խոսքում ընդգծեց Լիլիթ Սարգսյանը, ով նաև նշեց, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության կողմից անցկացվող միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ընդհանրացնելու, քննարկելու ոլորտի բոլոր ասպեկտները, ամրապնդելու կապերը և պատվով ներկայացնելու Հայաստանը աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-գիտնականներին:«Համաշխարհային առողջապահական համայնք» / “Global Health Network”  հանրային միջոցառմանը պրոֆեսորներ Սքոթ Հովարդը (ԱՄՆ), Մարիկո Կակազուն (Կամբոջա) և Գիլերմո Շանտադան (Իսպանիա) խոսեցին իրենց փորձի և ոգեշնչման աղբյուրների մասին, այն մասին, թե ինչպես է հարկավոր ապրել՝ նպատակով, թե՝ համակարգված, և այլ կարևոր արժեքների մասին։ 

Ովքեր չհասցրին մասնակցել, կարող են դիտել ամբողջական ոգեշնչող տեսանյութը`  https://www.youtube.com/watch?v=U7RxNWau8OA&t=1961s։

Համաժողովի ծրագրի մասին

Համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել էր մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 խոսնակների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ 60 երկրներից, ովքեր հանդես եկան ոլորտի ամենաարդի զարգացումների և թեմաների շուրջ զեկույցներով ու դասախոսություններով։

Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթացան Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին` նորանոր հնարավորություններ ձևավորելով տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։ 

Հանրության համար ներառված էին նաև բաց և անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության ու առաջնորդության վերաբերյալ՝

  • «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները»/“Women leadership in oncology”, 
  • «Համաշխարհային առողջապահական համայնք»/“Global Health Network”
  • Ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման`  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում։


Միջոցառումների մասին

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից: Այժմ քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում արդեն իսկ ձգտում  է 75%-ի։

Այս առաքելությանն էր նվիրված նաև 2023 թվականի համաժողովը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Համաժողովի օրակարգը բավականին հագեցած էր և ընդգրկում էր լայնամասշտաբ միջոցառումներ` 80+ սեմինարներ, քննարկումներ, աշխատարաններ (workshop), բանախոսություններ և սիմպոզիումներ 260+ թեմաների շուրջ։

Համաժողովի համակազմակերպիչներն էին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

Համաժողովն անց էր կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։ 

Համաժողովի գլխավոր հովանավորներն էին Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։ 

Գործընկերներն էին՝ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը,  Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC), DNA Strategy խորհրդատվական գործակալությունը, Just Travel տուրիստական գործակալությունը, SODA դիզայն ստուդիոն։ 

Ընկերներն էին՝ Farma Mondo դեղագործական խումբը (Շվեյցարիա), Astex բիոտեխնոլոգիալան  ընկերությունը (ԱՄՆ), «Զվարթնոց» միջազգային օդանավակայան֊«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ֊ն, Գրանդ Հոթել Երևան հյուրանոցը, Սանոֆի My child matters (Մայ չայլդ մեթըրս) նախաձեռնությունը։

***

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին՝
https://www.facebook.com/cancerarmenia

https://www.facebook.com/hematologycenterarmenia

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն  է` կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը և խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։ 

Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման և հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում` ուղզված երեխաների վիճակի բարելավմանը։

SIOP-ի տեսլականն է`  «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:

SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

https://siop-congress.org/about-siop/

https://siop-online.org/ 

https://siop-online.org/sp_cb/asia/

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'