Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Անչափահաս երեխային մորը վերադարձնելու պատրվակով փաստաբանն առերևույթ հափշտակել է ավելի քան 5 միլիոն դրամ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երևանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով «facebook» սոցիալական ցանցի միջոցով 2021թ. ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով:

Վարդան Ղուկասյանը հաղորդագրության միջոցով կնոջն ուղղորդել է իր անունից դիմել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին՝ փոխանցելով վերջինիս բջջային հեռախոսահամարը: Հիշյալ կինը Արտակ Գալստյանի հեռախոսահամարը փոխանցել է իր ծնողներին, ովքեր  շուրջ երկու շաբաթ անց  վերջինիս հետ հեռախոսազրույց ունենալուց հետո հանդիպել են նրան: Արտակ Գալստյանը, որպես  փաստաբանի, կնոջ ծնողներին ներկայացրել է «Ա….» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի անդամ Ս.Ս.-ին:

Վերջինս, մի խումբ այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ խոստումներ են տվել խնդրին շատ արագ լուծում տալու մասին և երաշխավորել են անչափահաս երեխայի ՌԴ վերադարձը կազմակերպել։ Դրա համար նրանք պահանջել են 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար, որի շուրջ փաստաբանի և հիշյալ քաղաքացու հոր միջև կնքվել է պայմանագիր: Դրանից հետո Արտակ Գալստյանի ներկայությամբ և հորդորով քաղաքացու ծնողների կողմից 43-ամյա կնոջն առձեռն փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.597.150 ՀՀ դրամ:

Գումարը ստանալուց հետո 43-ամյա կինը հիշյալ քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծել, թե իբրև զբաղվում է նրա դստեր հարցով, դիմել է համապատասխան մարմիններին:

Այնուհետև, քաղաքացին, 2021թ. սեպտեմբերի 13-ին քննչական մարմնի կողմից հրավիրված լինելով հարցաքննության, փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, ով կրկին իրենից պահանջել է 491.880 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որը կինը նույն օրն առձեռն տվել է նրան:

Հետագայում քաղաքացին համապատասխան հարցումների միջոցով պարզել է, որ դուստրը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ-ից դուրս է բերվել դեպի Վրաստանի Հանրապետություն, այնուհետև ԱՄԷ Շարժա, որտեղից էլ Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է փաստաբանին: Վերջինս, «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացուն և խաբեությամբ նրան հայտնել, թե իբրև կան մարդիկ, ովքեր շեյխերի մակարդակով կարող են գտնել երեխային և կարգավորել վերջինիս վերադարձի խնդիրը, որի համար պահանջել է ևս 2.000.000 ՀՀ դրամ:  Որոշ ժամանակ անց նա տեղեկացրել է, թե պետք է գնան Դուբայ քաղաք, սակայն Դուբայի իրենց գործընկերները նպատակահարմար են գտնում այնտեղ մեկնել տոներից հետո՝ 2023 թվականի հունվարին, իսկ մինչ այդ 2.000.000 ՀՀ դրամը պետք է փոխանցվի իրենց գործընկերներին: Քաղաքացին, գտնվելով անելանելի վիճակում, համաձայնել է առաջարկին և 2022թ. դեկտեմբերին՝ տարբեր օրերի, բանկային փոխանցմամբ փաստաբանին մաս-մաս փոխանցել է հիշյալ գումարը:

Այնուհետև, փաստաբանը կնոջից պահանջել է նաև 2500 ԱՄՆ դոլար՝ Դուբայ մեկնելու տոմսերի, հյուրանոցի և վիզայի համար, ինչը վերջինս նույնպես վճարել է:

Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 10-ին, փաստաբանը քաղաքացու հետ մեկնել է Դուբայ քաղաք, որտեղ շարունակել է վերջինիս վստահեցնել, թե իբրև ինչ-որ մարդիկ զբաղվում են նրա դստեր հարցերով, որ վերջինս գտնվում է Դուբայ քաղաքում։ Այնինչ, կինը պարզել է, որ դուստրը դեռևս 2022թ. մայիսին մեկնել է Դուբայ քաղաքից Թուրքիայի Հանրապետություն:

Դրանից հետո՝ մարտի 14-ին, նրանք վերադարձել են Հայաստան՝ այդպես էլ չլուծելով անչափահաս երեխային մորը վերադարձնելու ստանձնած պարտավորությունը: Այդ կերպ, փաստաբանը, խմբի կազմում, քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:

Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու հիմքով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան Ս.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California