Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ)․ Ինքնաթիռների մի շարք վթարներ, օդանավակայանի տանիքի փլուզում, ճոպանուղու մահաբեր վթար. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վրաստան՝ Սուրբ Սիմոն Կանանիտայի օր, Տաջիկստան՝ Երիտասարդության օր, Յամայկա՝ Աշխատանքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1878-վախճանվել է հայ դրամատուրգ Կղեմես Սիպիլ յանը:

1893-վախճանվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը։

1908-ծնվել է հայ նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։

1918-Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սկսվել է Ապարանի ճակատամարտը թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև:

1932-ծնվել է հայ գրող, հարապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։

1945-ծնվել է Հայկական ԽՍՀ-ի և Ռուսաստանի Ֆեդերացիայի վաստակավոր արտիստ, կրկեսի արտիստ, գիշատիչներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։

1947-ծնվել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։

1960-վախճանվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլեյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։

2001-պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

2005-Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվոր, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել են իրենց զորամասը:

2006-Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:

2008-Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:

2011-Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից:

2013-խորհրդարանը ձայների 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը:

2018-Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

2019-Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է եղել՝ «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե՛ք»:

2022-ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ պետությունների փոխվարչապետների մակարդակով:

ԱՇԽԱՐՀ

1052-ծնվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 1-ինը։

1592-Վենետիկում ինկվիզիցիայի կողմից ձերբակալվել է իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն։

1618-պաշտոնապես սկսվել է Երեսնամյա պատերազմը։

1707-ծնվել է շվեդացի բնախույզ, կենդանական և բուսական աշխարհի առաջին դասակարգման համակարգի ստեղծող Կարլ Լիննեյը։

1790-ծնվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեբաստիան Սեզար Գյումոն-Դյուրվիլը։

1877-հայտարարվել է Ռումինական կոմսության անկախությունը Թուրքիայից։

1904-Վիեննայում բացվել է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1915-Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային և ներգրավվել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

1949-գործողության մեջ է մտել ԳՖՀ-ի Սահմանադրությունը, որով փաստացի հայտարարվել է ԳՖՀ-ի ստեղծումը։

1951-ծնվել է խորհրդային և ռուսական գրոսմայստեր, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը։

1971-Հարավսլավական Կրկ կղզու շրջանում վայրէջքի ծամանակ վթարվել է «Aviogenex» ընկերության Տու-134 ինքնաթիռը, զոհվել է 78 մարդ. դա Տու-134 ինքնաթիռի առաջին վթարն էր։

1974-Կիևի շրջակայքում վթարվել է «Աերոֆլոտ» ընկերության Յակ-40 ինքնաթիռը, զոհվել է 29 մարդ։

1978-Մոսկվայի շրջանում վթարվել է Տու-144 ինքնաթիռը, զոհվել է 2 մարդ. դրա հետևանքով դադարեցվել է Տու-144-երի շահագործումը՝ որպես ուղևորատար ինքնաթիռ։

1987-ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

1988-Միշել Պլատինին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին։

1991-Լենինգրադում վայրէջք կատարելիս վթարվել է «Աերոֆլոտ» ընկերության Տու-154 ինքնաթիռը, զոհվել է 15 մարդ։

2004-փլվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի Ե2 միջազգային տերմինալի տանիքը, զոհվել է 15 մարդ։

2021- իտալական Մոտտերոնե լեռան ճոպանուղին կտրվել է, որի արդյունքում զոհվել է 14 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California