Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են այսքան անհանգստացած ու վախեցած եկեղեցուց․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ Առաքելական եկեղեցին ահռելի պատմական դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Պետականության բացակայության պայմաններում անգամ, հոգևորից զատ, եկեղեցին նաև պետական ինստիտուտի առաքելություն է ստանձնել իր ուսերին։ Հայության հետ կապված ամենակարևոր հարցերը համակարգվել են եկեղեցու միջոցով՝ Հայրենիքում, թե Սփյուռքում, իսկ հայ ժողովուրդը համախմբվել է հենց եկեղեցու շուրջ։ Դրանով է պայմանավորված, որ օսմանյան սուլթանները և պարսից շահերը հայությանը վերաբերող հարցերի շուրջ հաշվի էին նստում եկեղեցու դերակատարության հետ։ Եվ պատահական չէ, որ երբ օտար տերությունները ցանկացել են կոտրել հայ ժողովրդի ողնաշարը, առաջին հերթին փորձել են հարվածներ հասցնել հայկական եկեղեցուն։

Օրինակ՝ Բյուզանդիան փորձում էր քաղկեդոնականություն տարածել հայության շրջանում, իսկ հայոց եկեղեցուն, զրկելով իր անկախությունից, ենթարկեցնել բյուզանդական եկեղեցուն։ Սասանյան Պարսկաստանը թիրախավորում էր մեր եկեղեցուն ու հոգևորականներին, քանի որ նպատակ ուներ զրադաշտականություն տարածել ու դրանով ամբողջովին իրեն ենթարկեցնել հայ ժողովրդին։ Իսկ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ հատուկ դաժանությամբ էին սպանում հայ հոգևորականներին։ Նույնիսկ ցարական Ռուսաստանը փորձեց թուլացնել հայ եկեղեցու դերը՝ ընդունելով հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին օրենքը։ Հայոց եկեղեցու դեմ հարձակումները շարունակվեցին նաև խորհրդային ժամանակաշրջանում։

Բայց նույնիսկ ստալինյան բռնապետության պայմաններում եկեղեցին է ներկայացրել հայ ժողովրդի պահանջները։ 1945 թվականի ապրիլի 19-ին Գևորգ Զ Չորեքչյանը Մոսկվայում Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը։ Հարկ է նկատել, որ Սփյուռքի հայկական համայնքները տասնամյակներ շարունակ կարողացել են իրենց ազգային դիմագիծը պահպանել մեր հոգևոր կառույցի միջոցով, որի շուրջ համախմբվել ու շարունակում է համախմբվել սփյուռքահայությունը։ Եկեղեցու ազգապահպան ու համախմբող նշանակությունը չի նվազել նաև այսօր։ Իսկ ահա Հայաստանի գործող իշխանությունները, գուցե և վերը նշվածի տրամաբանության շրջանակներում, տևական ժամանակ է, ինչ թիրախավորում են եկեղեցուն։

Թե ինչ զազրելի քայլեր են արել այս հինգ տարվա ընթացքում՝ սկսյալ եկեղեցականների վրա հարձակումներից, վարկաբեկման փորձերից մինչև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելը, բազմիցս անդրադարձել ենք: Հիմա էլ շարունակվում է այդ ամենը, և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանն է առիթ փնտրում եկեղեցու ուղղությամբ ցեխ շպրտելու համար։ Լավ, ի՞նչ հարցուպահանջ ունեն ՀՀ իշխանությունները եկեղեցուց, որ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն այդպիսի քամահրական պահվածք ու վերաբերմունք է դրսևորում։

Խնդիրն այն է, որ եկեղեցին հանդես է գալիս ազգային շահերի տեսանկյունից, իսկ իշխանությունները քայքայել են պետականությունը՝ ընդարձակ ճանապարհ բացելով նորանոր պարտությունների, հանձնողականության և թշնամու շահերի առաջխաղացման համար։ Մյուս կողմից՝ իշխանությունների գործունեության գլխավոր նպատակն է կանխել, ճնշել հայ ժողովրդի ազգային զարթոնքը՝ ազգային արժեհամակարգը թուլացնելու, մարդկանց մոտ կեղծ խաղաղասիրություն և կոմֆորմիզմ քարոզելու միջոցով։ Իսկ եկեղեցին՝ որպես կառույց, իր բոլոր թերություններով հանդերձ, միշտ պայքարի ու սեփական ժողովրդի դիմագիծը պահպանելու ակունքներում է կանգնած եղել։ Հասկանալի է՝ այս հանգամանքն անհանգստացնում է իշխանություններին, դրա համար էլ նրանք եկեղեցականների՝ իրենց կործանարար գործունեության հետ կապված քննադատական խոսքերը չեն ընդունում։

Իսկ այն, որ եկեղեցու խոսքը կշիռ ու ազդեցություն ունի, ակնհայտ է։ Հենց այս հանգամանքն էլ շատ է վախեցնում իշխանություններին, ավելի ստույգ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար էլ նրանք եկեղեցու գործելակերպը ամեն կերպ ցանկանում են նսեմացնել, տեղափոխել քաղաքական դաշտ: Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանը նշում է, որ եկեղեցին կարող է կուսակցություն բացել ու քաղաքականությամբ զբաղվել։ Շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է քաղաքականությունը դասական իմաստով. ի վերջո, դա միայն կուսակցականություն չէ, ինչպես երկրի, պետության համար մտահոգությունը սոսկ կուսակցականությամբ չի սահմանափակվում:

Ըստ այդմ, եկեղեցին առկա իրավիճակում ուղղակի չի կարող անտարբեր լինել, ավելին՝ պարտավոր է իր խոսքն ասել, ընդ որում՝ ավելի կոշտ։ Եկեղեցու պատասխանը Փաշինյանին իր մեջ հետաքրքիր ուղերձ էր պարունակում։ «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,նշել է Մայր աթոռի դիվանապետը։ Կարծում ենք՝ ավելի ամփոփ ու համապարփակ արձագանք դժվար է մտածել... Երևի միայն՝ ձեռքներդ հեռու մեր եկեղեցուց, Հայ եկեղեցուց...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy